Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Հասարակություն

Քննարկվել են հրդեհների կանխարգելմանն ուղղված հարցեր. ՆԳՆ-ում տեղի է ունեցել աշխատանքային խմբի նիստ

Քննարկվել են հրդեհների կանխարգելմանն ուղղված հարցեր. ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 10-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Մասնակցում էին գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ ՓԾ տնօրենը նշել է, որ տարբեր գերատեսչությունների մասնակցությամբ քննարկումներն անչափ կարևոր են համատեղ լուծումներ գտնելու համար։ Նրա խոսքով՝ աշխատանքային խմբի առաջնահերթ խնդիրներն են տեխնածին երևույթների ռիսկերի նվազեցումը, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելումն ու դրանց հետևանքների վերացմանն ուղղված արդյունավետ միջոցառումները։

Աղետների ռիսկերի արդյունավետ կառավարումը պահանջում է շարունակական և համակարգված աշխատանք, արագ արձագանքման հմտությունների կատարելագործում՝ ի նպաստ հանրության անվտանգության ապահովման՝ ընդգծել է Կամո Ցուցուլյանը:

Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է ընթացիկ տարում Փրկարար ծառայության աշխատանքներն ու ուսումնասիրությունների արդյունքները։

Քննարկվել են հրդեհների առաջացման, կանխարգելման և վերահսկման խնդիրները, մասնավորապես՝ արտադրական և պահեստային տարածքներում, հասարակական օբյեկտներում, մարդկանց զանգվածային կուտակման վայրերում, ժամանցային կենտրոններում, անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետության հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում աղբավայրերում հաճախակի դարձած հրդեհների բնույթին ու վերահսկման մեխանիզմներին։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերը, բարձրաձայնել առկա խնդիրներն ու առաջարկել ոլորտային լուծումներ։

Քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա որոշվել է համակարգային խնդիրների նկատմամբ կիրառել համալիր, փոխկապակցված և երկարաժամկետ արդյունավետություն ապահովող մոտեցում, ինչպես նաև համատեղ աշխատանքների արդյունավետության նպատակով հստակեցնել ու կատարելագործել համագործակցության գործիքակազմը։