Կոտայքի մարզում 7 երիտասարդներ, որոնցից 3-ը անչափահասներ են եղել, ծեծի են ենթարկել 19-ամյա տղային
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 30-ին, ժամը ժամը 04։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի 10-րդ փողոցի 6-րդ նրբանցքում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 19-ամյա Հայրապետ Հ․-ն, 18-ամյա Դավիթ Դ․-ն, 16-ամյա Գ․ Հ․-ն, 17-ամյա Յ․ Հ․-ն, 18-ամյա Տիգրան Գ․-ն և 16-ամյա Ս․ Բ․-ն վիճաբանել են Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Դավիթ Խ․-ի հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանության ընթացքում նշված անձինք հարվածներ են հասցրել Դավիթ Խ․-ի մարմնի տարբեր մասերին ու հեռացել։Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը