Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը
Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքին
Քաղաքականություն

Երբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա

Վերջին ամիսներին գործող իշխանության վարքագիծը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ դուրս է գալիս քաղաքական քննադատության սահմաններից և ստանում համակարգային ճնշման բնույթ։ Իշխանության տարբեր ներկայացուցիչների և վարչապետի հրապարակային ուղերձները վկայում են մի վտանգավոր միտման մասին՝ եկեղեցու ներքին կյանքը վերածել քաղաքական միջամտության թիրախի՝ անտեսելով սահմանադրական տարանջատումը պետության և եկեղեցու միջև։

Իշխանության շրջապատում ակնհայտորեն փորձում են օգտվել այն հանգամանքից, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը երկար ժամանակ չի գումարել Ազգային եկեղեցական խորհուրդը։ Զուտ եկեղեցական կառավարման այս հարցը ներկայացվում է որպես քաղաքական հնարավորություն՝ կաթողիկոսին հեռացնելու ուղղությամբ գործընթացներ նախաձեռնելու համար։ Նպատակը պարզ է՝ ունենալ կառավարելի հոգևոր առաջնորդ, որը պատրաստ կլինի փոխանցել իշխանություններին ձեռնտու ուղերձներ և լեգիտիմացնել քաղաքական օրակարգը եկեղեցական խոսքի միջոցով։

Սա ոչ միայն միջամտություն է եկեղեցու ներքին գործերին, այլ նաև փորձ՝ զրկելու հայ հասարակությանը իր հոգևոր ինքնության առանցքային հենասյուներից։ Եկեղեցին դարեր շարունակ եղել է ոչ միայն հավատքի, այլ նաև ազգային ինքնության, դիմադրության և ինքնակազմակերպման կենտրոն։ Այն վերածել իշխող կուսակցության գաղափարախոսական կցորդի՝ նշանակում է խաթարել այդ պատմական առաքելությունը և կտրել հասարակությունը իր հոգևոր կապերից։

Վարչապետը և նրա կողմնակիցները բացահայտորեն կողմնակիցներ են որոնում հոգևորականության շրջանում՝ պատրաստ համագործակցելու իշխանության հետ կաթողիկոսին հեռացնելու նպատակով։ Այս ճնշումը ոչ միայն ներսից է թուլացնում եկեղեցին, այլ նաև Հայաստանը դարձնում է ավելի խոցելի արտաքին սպառնալիքների առջև։ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր մնում է այն վերջին խոշոր ինստիտուտներից մեկը, որը պահպանել է անկախ խոսքի և դիրքորոշման կարողությունը՝ չգտնվելով կառավարության անմիջական վերահսկողության տակ։

Խորհրդանշական է նաև այն փաստը, որ եկեղեցուն աջակցելու համար արդեն վեց ամիս կալանքի տակ է գտնվում բարերար և գործարար Սամվել Կարապետյանը։ Այս հանգամանքը հանրության շրջանում ընկալվում է ոչ միայն որպես իրավական, այլ նաև քաղաքական ուղերձ՝ ուղղված եկեղեցու պաշտպաններին։

Իշխանության այս քաղաքականության վերաբերյալ կոշտ արձագանքներ են հնչում նաև քաղաքական և փորձագիտական շրջանակներից։ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հրապարակայնորեն նշել է, որ պատարագներին մասնակցել են պետական ավտոմեքենաներով, պետական բենզինով, անվտանգության ծառայություններով և ոստիկանության աշխատակիցներով՝ փաստացի պետական միջոցները օգտագործելով եկեղեցու ներսում պառակտում խորացնելու համար։ Նրա խոսքով՝ սա փորձ է քանդելու տասը միլիոնանոց հայ ազգի եկեղեցին և այն վերածելու ներքաղաքական հաշվեհարդարի գործիքի՝ հատկապես այն պայմաններում, երբ երկիրը կանգնած է լուրջ արտաքին և անվտանգային մարտահրավերների առաջ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ևս արձանագրում է, որ վարչապետի վերջին հայտարարությունները կաթողիկոսի և եկեղեցու ներքին կյանքի վերաբերյալ չեն կարող դիտարկվել որպես պարզապես կարծիք։ Դրանք ուղիղ միջամտություն են եկեղեցու ինքնավարությանը և բացահայտ հակասում են Սահմանադրությանը, ըստ որի՝ եկեղեցին առանձնացված է պետությունից և ինքնուրույն է իր ներքին կառավարման հարցերում։ Սուրենյանցի գնահատմամբ՝ իշխանության այս վարքագիծը հիշեցնում է խորհրդային ժամանակների ռեպրեսիվ միջամտությունները, երբ պետությունը փորձում էր վերահսկել և ենթարկել հոգևոր կյանքը։

Խնդիրը, ըստ նրա, վաղուց դադարել է լինել եկեղեցական կանոնների կամ ընթացակարգերի հարց։ Խնդիրը շատ ավելի խորքային է՝ արդյոք Հայաստանում դեռ թույլատրվում է ինքնավար հանրային ինստիտուտների գոյությունը, որոնք չեն կառավարվում վարչապետի աշխատասենյակից։ Սա ներքին քաղաքական ճգնաժամ է, որը սպառնում է ազգային միասնությանը և կարող է վերածվել իրավունքի ու ինքնության լուրջ խախտման։

Եկեղեցին կարող է և պարտավոր է լուծել իր ներքին խնդիրները իր իսկ կանոններով և դարերով ձևավորված ընթացակարգերով։ Երբ պետությունը փորձում է թելադրել այդ գործընթացները, վտանգվում է ոչ միայն եկեղեցու ինքնավարությունը, այլ նաև հասարակության վստահությունը պետական համակարգի նկատմամբ։ Այս հակամարտությունը վտանգավոր է Հայաստանի համար և պահանջում է սթափ գնահատական ու պատասխանատվություն՝ մինչև անդառնալի հետևանքների հասնելը։