3 օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-25-ը:Բացահայտվել է 308 հանցագործություն, որոնցից 23-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Մասնավորապես՝
- 89 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 36 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 25 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 23-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,
- 13 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 9 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
- 8 դեպք՝ թմրանյութի իրացման,
- 7 դեպք՝ խարդախության,
- 5-ական դեպք՝ խուլիգանության, շորթման, հավաք անցկացնելուն կամ դրան մասկանցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
- 4 դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, սառը զենք կրելու,
- 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։
Բացահայտվել է ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, կաշառք տալու, ստանալու միջնորդության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, ընտրակաշառք տալու, սպանության նախապատրաստման, ինքնասպանության հակելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է
- 19 դեպք՝ շորթման,
- 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1 դեպք՝ կողոպուտի։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 27 ավտովթար․ 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...