Արցախից բռնի տեղահանված 26 հազար 233 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 26 հազար 233 անձ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ևս 6696 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար, նրանց դիմումները մշակման փուլում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։
Պատգամավորը նկատեց, որ բնակարանային ապահովման աջակցության պետական ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման է ՀՀ քաղաքացիություն ունենալը։ Նա փոխանցեց լսած որոշ մտահոգությունները, թե իբր ՀՀ-ն մերժում է շատ մարդկանց ՀՀ քաղաքացիություն տրամադրել։ Թունյանը հետաքրքրվեց թվերով։
«Այսօրվա դրությամբ քաղաքացիություն են ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26 հազար 233-ը, որից 16 հազար 919‑ը՝ չափահաս, իսկ 8 հազար 314-ը՝ անչափահաս։ Քաղաքացիության համար դիմած և դեռևս մշակման փուլում գտնվող քաղաքացիների թիվը կազմում է 6696 անձ»,-ասաց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է քաղաքացիությունը մերժելու լուրերին՝ նա ասաց, որ նման տեղեկություն չունի, նման ահազանգ չեն լսել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը