Արևային էներգիան վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի
Վերջին երկու տարիների ընթացքում էներգակուտակիչների (մարտկոցների) գները կտրուկ նվազել են, ինչի արդյունքում արևային էներգիան առաջին անգամ դարձել է տնտեսապես շահավետ ոչ միայն ցերեկը, այլև գիշերը։ Փաստացի, արևային էներգետիկան դառնում է շուրջօրյա օգտագործելի աղբյուր։ Այս մասին նշվում է Ember վերլուծական կենտրոնի նոր ուսումնասիրության մեջ, որը հիմնված է 2025 թվականին Իտալիայում, Սաուդյան Արաբիայում և Հնդկաստանում անցկացված էներգետիկ աճուրդների տվյալների վրա։
Վերլուծաբանների հաշվարկներով՝ էլեկտրացանցերի համար նախատեսված լիարժեք կուտակիչ համակարգերի գինը իջել է մինչև մոտ 125 դոլար մեկ կիլովատ-ժամի համար՝ չորս և ավելի ժամ տևողությամբ էներգիայի պահպանման նախագծերի դեպքում։ Այդ գումարից շուրջ 75 դոլարը բաժին է ընկնում հենց մարտկոցներին, որոնք հիմնականում մատակարարվում են Չինաստանից, իսկ ևս 50 դոլարը՝ տեղադրման և ցանցին միացման ծախսերին։ Էներգիայի պահպանման բերված արժեքը (LCOS) նվազել է մինչև մոտ 65 դոլար մեկ մեգավատ-ժամի համար։
Եթե ցերեկային արևային արտադրության կեսը տեղափոխվի գիշերային ժամերի օգտագործման, ապա պահեստավորումը կավելացնի ընդամենը մոտ 33 դոլար մեկ մեգավատ-ժամի հաշվով։ Արդյունքում արևային արտադրության հետ միասին ընդհանուր արժեքը կազմում է մոտ 76 դոլար մեկ մեգավատ-ժամի համար, ինչը արդեն համեմատելի է ավանդական էներգիայի աղբյուրների հետ։ Ember-ի գնահատմամբ՝ արևային էներգիան դադարում է լինել «միայն ցերեկային» և վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի։ Սա կարող է արմատապես փոխել էներգետիկ համակարգերը այն երկրներում, որտեղ կա բարձր պահանջարկ և արևային լավ պայմաններ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...