Գեղարքունիքի քրեական ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին
Դեկտեմբերի 11-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Գավառի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ժամը 21.54-ին անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Գավառի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։
Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին ժամը 21.00-ի սահմաններում Գավառի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոցում բուժօգնության տեղափոխված երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 21-ամյա և 28-ամյա համաքաղաքացիների հետ, որի ընթացքում 28-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 20-ամյա երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեկտեմբերի 12-ին 28-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ին նա ներկայացել է Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, ապա ձերբակալվել և ներկայացվել նախաքննական մարմին։
Նույն օրը դատարանի որոշմամբ 28-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը