Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Հասարակություն

ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը

ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» հայ ավանդական մշակույթի ուսումնասիրման և հետազոտման գիտական կենտրոնի հսկայածավալ արխիվը՝ պահ տալով սերունդներին։ Այն ստեղծվել է շուրջ 30 տարվա բանահավաքչության արդյունքում։ Գագիկ Գինոսյանը տասնյակ տարիներ շրջել է Հայաստանի բոլոր մարզերով, կանգ առել գյուղերում, տեսագրել ու ձայնագրել ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ հայ ավանդական երգեր, պարեր, պարերգեր, ծեսեր, որոնք մինչ այդ ոչ մի տեղ արխիվացված չէին։ Ազգագրական արժեք ներկայացնող նյութեր են բերվել նաև Արցախից և արտերկրից։

««Ազգային երգի ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի հետ համագործակցությունը մեկնարկել ենք ամիսներ առաջ և համագործակցության շրջանակում աջակցել «Կարին» գիտական կենտրոնին մշակութային ժառանգության արխիվի թվայնացման գործում։ ԱրարատԲանկի աջակցությամբ ձեռք են բերվել մի շարք սարքավորումներ, ծրագրեր։ Շուրջ 30 տարի բանահավաքչության աշխատանքների արդյունքում հավաքագրված մոտ 600 երգի, պարի, ծեսի և ավանդույթի թվայնացում է իրականացվում։ Այս պահի դրությամբ գիտական կենտրոնի կողմից շուրջ 90 պարի նմուշ արդեն թվայնացվել է»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«Կարին» գիտական կենտրոնը դեռ տարիներ առաջ էր ձեռնամուխ եղել տարիների ընթացքում հավաքագրած, բանահավաքչության շնորհիվ գրառված, տարբեր ձևաչափերով հավաքագրված պարերի թվայնացմանը,  որպեսզի Գագիկ Գինոսյանի խոսքերով՝ ժամանակի արհավիրքը նրանց անդառնալիորեն չոչնչացնի։ Սակայն աշխատանքները կանգ էին առել տարիներ առաջ՝ համավարակի և պատերազմի  ժամանակաշրջանում։

Այսօր արդեն, արժեքավոր հավաքածուի թվայնացման գործը վերսկսվել է ԱրարատԲանկի աջակցությամբ։ Թվայնացման ենթակա ընդհանուր արխիվի միայն 400 նմուշ պար Գինոսյանը հավաքագրել էր ԱՄՆ-ի հայկական գաղթօջախներից։

«Առաջին փուլով փորձել ենք հնարավոր բոլոր նյութերը արխիվացնել, տեսակավորել, որպեսզի հասկանանք՝ ինչ ունենք, ինչ տեսակի նյութ ունենք։ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ ձեռք ենք բերել սարքեր, որոնք կօգնեն այդ նյութերը թվայնացնել, քանի որ մինչ այժմ դրանք պահպանվել են հին տեսաերիզների վրա, որոնք ենթակա են ժամանակի ազդեցությանը»,- բանկի աջակցությունը կարևորում է Ազգային երգ ու պարի ակադեմիայի կրթամշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անի Գինոսյանը։

ԱրարատԲանկի կողմից մշակութային ժառանգության պահպանումը սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկն է և սա առաջին ծրագիրը չէ, որտեղ բանկը ներդրում է կատարում ազգային ինքնության պահպանման և ապագա սերունդներին փոխանցման կարևոր առաքելության գործում։ Վերջին վառ օրինակներից մեկը Մատենադարանի հետ համագործակցությունն է՝ ձեռագրերի վերականգնման, թվայնացման և պահպանման շրջանակում։   

ԱրարատԲանկը գործընկերների հետ համատեղ շարունակում է ժողովրդից վերցրած մշակույթը պահպանելու, թվայնացնելու և, ի վերջո, փակ շրջանով ժողովրդին վերադարձնելու կարևոր առաքելությունը։