Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Եկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանՋեյհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆԿողոպուտի դեպք է բացահայտվելԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում 3 օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆԱրի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինԻրանը և ԱՄՆ-ն հուշագրում չեն ներառել Հորմուզի նեղուցի կառավարման հարցերը. ԲաղայիՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը ՍյունիքումԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների nչնչաgnւմը«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում
Քաղաքականություն

Գործող իշխանության հակաեկեղեցական քայլերը․ նոր գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ

Վերջին ամիսներին գործող իշխանության վարքագիծը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այլևս հնարավոր չէ ներկայացնել որպես առանձին դրվագների կամ պատահական հայտարարությունների շարք։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգում եկեղեցին աստիճանաբար վերածվել է թիրախի՝ որպես ազգային ինքնության վերջին ինքնուրույն ինստիտուտ, որը չի ենթարկվում իշխանական վերահսկողությանը։ Իշխանության նպատակը ոչ միայն միջամտել եկեղեցու ներքին կյանքին, այլ պառակտել այն և ենթարկել քաղաքական կառավարման։ Այդ տրամաբանության մեջ է տեղավորվում կաթողիկոսին հեռացնելու փորձը՝ եկեղեցու գլուխ կանգնեցնելով կառավարելի հոգևոր առաջնորդի, որը կփոխանցի իշխանահաճո ուղերձներ։ Չնայած եկեղեցական հարցերը ըստ էության զուտ ներքին կառավարման ոլորտ են, գործող իշխանությունը դրանք վերածել է ճնշման գործիքի՝ նպատակ ունենալով զրկել հասարակությանը իր հոգևոր հենասյուներից և եկեղեցին դարձնել իշխող ուժի գաղափարախոսական կցորդ։

Այս գործընթացի հերթական դրսևորումը եղավ դեկտեմբերի 17-ին, երբ Նիկոլ Փաշինյանին փաստացի հավատարմություն ցուցաբերած տասը եպիսկոպոսներ հանդես եկան հայտարարությամբ՝ անցնելով բաց գործողությունների կոչի։ Հայտարարության մեջ նրանք պնդում են, թե վերջին շրջանում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը հատել է այն սահմանը, որը կարող է անդառնալի վնաս հասցնել թե՛ եկեղեցուն, թե՛ պետությանը, և կոչ են անում դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքվել՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «հանգստի կոչելու արդար պահանջով»։ Օգտագործված բառապաշարը, «անհետաձգելի անհրաժեշտության» շեշտադրումները և ստեղծվող աղետային ֆոնը ավելի շատ հիշեցնում են քաղաքական ակցիայի սցենար, քան եկեղեցական մտահոգության արտահայտություն։

Այս կոչին ի պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Արագածոտնի թեմը՝ տեղեկացնելով, որ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին։ Հայտարարության մեջ հավատավոր ժողովրդին ուղղված կոչ կա աղոթական ներկայության համար՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և Սուրբ Եկեղեցու անսասանության համար։ Այս քայլը դիտարկվեց որպես փորձ՝ սրբավայրը հեռու պահելու քաղաքական սադրանքներից և եկեղեցական կյանքը վերադարձնելու իր բնական, աղոթական հարթություն։

Կատարվածի վերաբերյալ կոշտ դիրքորոշում է հայտնել Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նրա գնահատմամբ՝ եպիսկոպոսների կոչը եկեղեցական մտահոգություն չէ, այլ իշխանական հովանավորությամբ իրականացվող քաղաքական տեխնոլոգիա՝ ուղղված ոչ թե անձի, այլ ինստիտուտի դեմ։ Նրա խոսքով՝ օգտագործվում են մեծ բառեր՝ «ազգային անվտանգություն», «պետական շահ», «գահավիժում», սակայն առանց որևէ կանոնական, իրավական կամ բարոյական հիմքի։ «Հանգստի կոչը», ըստ նրա, նույնքան «հանգիստ» է, որքան նախկինում «խաղաղ» անվանված ակցիաները, որոնք ավարտվեցին արյամբ, հազարավոր զոհերով և Արցախի կորստով։ Հակոբյանը շեշտում է, որ Մայր Աթոռի բակում կազմակերպվող «հանգիստ» արշավը կանխամտածված սադրանք է՝ եկեղեցին քաղաքական բախման մեջ ներքաշելու նպատակով։ Նրա համոզմամբ՝ պատմությունը չի մոռանում այն հոգևորականներին, ովքեր ճակատագրական պահերին կանգնել են ոչ թե ժողովրդի ու հավատքի, այլ իշխանության կողքին, և այդ էջերը միշտ մնում են սև։

Հանրային մտահոգությանը միացել են նաև հասարակական և իրավական շրջանակների ներկայացուցիչներ։ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը տեսաուղերձով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով չուղարկել Էջմիածին քաղաքացիական հագուստով ոստիկաններ, չհրահրել սադրանքներ և չխորացնել պառակտումը հասարակության ներսում։ Նա զգուշացրել է, որ նման սցենարը ուղիղ նվեր կլինի Հայաստանի թշնամիներին, որոնք հաճույքով կցուցադրեն, թե ինչպես են հայերը միմյանց դեմ կանգնում Էջմիածնի պատերի տակ։ Իր հերթին փաստաբան Արա Զոհրաբյանը նշել է, որ ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները, իսկ պետությունը պատասխանատվություն է կրում բոլոր սադրիչ գործողությունների և դրանց հետևանքների համար, առավել ևս, երբ եկեղեցու ներքին գործերին միջամտելու անօրինական օրակարգը առաջ է տանում հենց վարչապետը։

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները վաղուց դադարել են լինել ներեկեղեցական քննարկման թեմա։ Դրանք վերածվել են պետական մակարդակով իրականացվող ճնշման և քաղաքական ինժեներիայի փորձի՝ ուղղված վերջին համազգային ինստիտուտի թուլացմանը։ Այսօր իշխանությունը փորձում է եկեղեցին ներքաշել քաղաքական բախման մեջ, դարձնել այն ներքին հակադրությունների դաշտ և վերջնականապես զրկել իր համախմբող դերից։

Սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ճնշումների և սադրանքների պայմաններում Հայ առաքելական եկեղեցին պահպանվել է ոչ թե իշխանական կամքով, այլ ժողովրդի հավատքով։ Եվ հենց այդ հավատքն է եղել այն ուժը, որը ամեն անգամ կանգնեցրել է պետական և ազգային փլուզումը։ Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք միասնական ժամերգությունը դառնում է ոչ միայն աղոթք, այլ նաև արժեքային ընտրություն՝ լռության ու անտարբերության փոխարեն կանգնել հավատքի, ճշմարտության և ազգային արժանապատվության կողքին։ Պատմությունը կրկին գրի է առնում անուններ և դիրքորոշումներ, և վաղ թե ուշ պարզ կդառնա, թե ով կանգնեց ժողովրդի և սրբության կողքին, և ով՝ ժամանակավոր իշխանության։