Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տնտեսություն

Տնտեսական ակտիվության աճի կառուցվածքը խնդրահարույց է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։

Այսպես՝

• Տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին արագանում է, սակայն աճի կառուցվածքը խնդրահարույց է։ Սեպտեմբերին ՏԱՑ-ը կազմել է 10.5%՝ օգոստոսի համեմատ արագանալով 3.0 տոկոսային կետով, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 7.6%։ Աճի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտի վերականգնմամբ, որտեղ ևս արձանագրվել է աճի տեմպի արագացում (սեպտեմբերին գրանցվել է 10.1% աճ, իսկ օգոստոսին՝ 5.8%)։ Միևնույն ժամանակ, եթե ուսումնասիրում ենք արդյունաբերության՝ օգոստոս ամսվա աճի կառուցվածքը, ապա պարզ է դառնում, որ այն առավելապես պայմանավորված է «հիմնական մետաղների արտադրություն» ենթաճյուղի շուրջ 77.1% աճով (որի ծավալները հունվար-օգոստոսի տվյալներով նվազել են)։ Վերջինս նախորդ տարիներին ուներ բավական բարձր աճի տեմպ՝ ոսկու վերաարտահանման գործարքներով պայմանավորված։ Ընթացիկ տարվա ցուցանիշները ևս պայմանավորված են ոչ կայուն գործոններով։

• Արտահանման անկման տեմպը շարունակում է մնալ բավական խորը` բացասական տիրույթում։ Արտահանման անկման տեմպը հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է -46.8%։ Ընդ որում, վերաարտահանման հիմնական ազդեցությունները հաշվարկներից չեզոքացնելու դեպքում արտահանման աճը, թեև դառնում է դրական, սակայն մնում է շատ ցածր մակարդակում և դրսևորում է նվազման միտում՝ հունվար-օգոստոսին կազմելով 1.9%՝ հունվար-հուլիսի համեմատ նվազելով շուրջ 0.6 տոկոսային կետով։

• Պետական բյուջեի ցուցանիշներն էականորեն շեղվել են պլանավորվածից։ Չնայած պետական բյուջեի եկամուտների մասով հունվար-սեպտեմբերին արձանագրվել է գերակատարում, բյուջեի ծախսային հատվածն էականորեն շեղվել է պլանից։ Մասնավորապես, բյուջեի ընդհանուր ծախսերը թերակատարվել են 13.1%-ով, որում կապիտալ ծախսերը՝ 25.9%-ով։ Այդ պայմաններում էականորեն թերակատարվել է նաև բյուջեի պակասուրդը՝ պլանավորված 462.6 մլրդ դրամի փոխարեն կազմելով 79.9 մլրդ դրամ և թերակատարվելով շուրջ 382.7 մլրդ դրամով։ Կապիտալ ծախսերը թերակատարվել են 153.8 մլրդ դրամով կամ 25.9%-ով։ Այսինքն՝ չնայած նախորդ տարվա համեմատ կապիտալ ծախսերի ծավալի աճին, դրանց կատարողականը շարունակում է բավական ցածր մնալ։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով`https://shorturl.at/Tzfnc։