Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ
Հասարակություն

Դիլիջանի քաղաքապետը որոշել է վիճարկել երկարաժամկետ կառուցապատման Ռուբեն Վարդանյանի իրավունքները

Մեդիամաքս-ը հարցազրույց է վերցրել ձեռնարկատեր եւ բարերար, Ռուբեն Վարդանյան եւ Վերոնիկա Զոնաբենդ հիմնադրամի (RVVZ) եւ բարեգործական այլ հիմնադրամների ու ծրագրերի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի հետ։

(Հարցազրույցը կայացել է նախքան դեկտեմբերի 18-ը, երբ Բաքվում պետական մեղադրողը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջել)։

– Ադրբեջանում շարունակվում է այն ֆարսը, որն այնտեղ «դատավարություն» են անվանում։ Հույս կա՞, որ Ռուբեն Վարդանյանը եւ մյուս հայ գերիները ազատ կարձակեն։

-Ցավոք, լավ նորություններ չկան։ Այս շաբաթ հայտարարվեց, որ «դատաքննությունն ավարտված է», եւ առաջիկայում կսկսվի դատական բանավեճերի փուլը։ Միեւնույն ժամանակ անհասկանալի է, թե ում միջեւ են դրանք լինելու։ Դատական նիստերին ոչ մի անկախ փորձագետի թույլ չեն տալիս ներկա գտնվել: Մեկ տարվա լսումների ընթացքում դատարանը  չի բավարարել Ռուբենի եւ նրա փաստաբանի գործնականում եւ ոչ մի միջնորդություն ու հարցում, իսկ այդ միջնորդություններից եւ հարցումներից շատերը մինչ օրս մնում են անպատասխան։ Թեեւ դատական նիստերը իբր բաց են համարվում, բայց դրանց թույլ են տալիս մասնակցել միայն ցուցակներով, իսկ դատարանի դահլիճը շրջափակված է ոստիկաններով։ Այսպես կոչված տուժողները եւ նրանց հարազատներն ասում են, որ «Վարդանյանի հետ չեն հանդիպել, անձամբ չեն ճանաչում նրան, նրա մասին գիտեն միայն  լրատվամիջոցներից, բայց համարում են, որ նրա նկատմամբ պետք է կիրառվեն ամենախիստ միջոցները»։ Ընդ որում, վկաներից եւ ոչ մեկը, որոնց նա խնդրել է հրավիրել, չի կանչվել դատարան՝ ցուցմունք տալու: Ակնհայտ է, որ դատարանի որոշումը իրավական դաշտից դուրս է լինելու։ Ավելին, այսպես կոչված դատական ողջ գործընթացն արդարադատության լիակատար մերժում է:

Ռուբենին, բարեբախտաբար, դեռ թույլ են տալիս զանգահարել շաբաթը մեկ անգամ, երբեմն երկու անգամ՝ 10 րոպեով։ Ոչ ես, ոչ էլ մեր ընտանիքի մյուս անդամներն իրական տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի վերաբերյալ. այդ մասին կարող ենք դատել միայն նրա ձայնով։ Այս ողջ ընթացքում, բացառությամբ միայն մի քանի շաբաթների, Ռուբենը պահվել է մենախցում։ Նա գրեթե ամբողջությամբ մեկուսացված է, ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի։ Արտաքին աշխարհի հետ նրա միակ կապը նրա ընկերների եւ այն մարդկանց  նամակներն են, ովքեր ցանկանում են նրան զորակցել։

Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր գրում են Ռուբենին։ Հասկանում եմ, որ այդ նամակներից միայն քչերն են հասնում նրան, բայց նրա համար դա շատ կարեւոր է։ Ընկերական աջակցությունը եւ այն գիտակցումը, որ իրեն հիշում են, նրան ուժ են տալիս։ Այս տարի, անցյալ տարվա պես, Ռուբենի համար կազմակերպում ենք Նոր տարվա շնորհավորանքների կենտրոնացված ուղարկում։ Նամակ գրելու եւ ուղարկելու մասին մանրամասն տեղեկությունները հասանելի են FreeVardanyan.com կայքի՝ «Նամակ Ռուբենին» բաժնում։

Ցավալի է, որ Ադրբեջանից Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հեռանալուց հետո մենք զրկվեցինք Ռուբենի համար կարճ տեսաուղերձներ ձայնագրելու հնարավորությունից։ Ի դեպ, առաջիկա օրերին պատրաստվում եմ դիմել ԿԽՄԿ ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանում տրամադրել Ռուբենի կարգավիճակի վերաբերյալ այն ժամանակահատվածի համար, երբ կազմակերպության ներկայացուցիչներն այցելում էին նրան Ադրբեջանում պահվելու ընթացքում: Սա սկզբունքային  նշանակություն ունի Ռուբենի բոլոր իրավունքները հասկանալու եւ հետագա քայլերի ձեռնարկման տեսանկյունից՝ նրա իրավունքներն ու շահերը, այդ թվում՝ միջազգային ատյաններում, պաշտպանելու համար:

Դեռ 2000-ականների սկզբներին Ռուբենի հետ հասկացանք, որ 21-րդ դարում ամենաարժեքավոր ռեսուրսը դառնում է տաղանդավոր, մեծապես կրթված, ստեղծագործ եւ ոչ ստանդարտ մտածող մարդը, եւ ուրեմն կբարգավաճեն այն պետություններն ու տարածքները, որտեղ նման մարդիկ ավելի շատ կլինեն: Սա, իր հերթին, նշանակում էր, որ հարկավոր է պայմաններ ստեղծել, որպեսզի նման մարդիկ՝ բառիս իսկական իմաստով վերնախավը, կարողանան իրենց ներուժն իրացնել հայրենիքում եւ, ավելի լավ կյանքի փնտրումով չհեռանան երկրից: Ավելին, որպեսզի այդքան բարենպաստ միջավայրը Հայաստան ներգրավի այլ երկրների իրական վերնախավի ներկայացուցիչներին: Այդ մարդիկ հետ կբերեին լավագույն փորձը, նոր տեխնոլոգիաները, կորպորատիվ մշակույթը, իսկ մտավոր ու մշակութային փոխադարձ հարստացումն ավելի կխթաներ զարգացումը։

Մենք համոզված էինք, որ նման միջավայրի ստեղծումը պիտի սկսվի կրթությունից։ Աշխարհի խնդիրների մեծ մասի լուծման բանալին դա է, եւ Հայաստանը՝ Գիտելիքի նկատմամբ հարգանքի իր հազարամյա մշակույթով, պարարտ հող է, որի վրա կրթական նախագծերի սերմերը ծիլեր են տալու։

– Ձեր սպասելիքներն արդարացա՞ն: Կարո՞ղ եք խոսել կոնկրետ արդյունքների մասին:

-Այո, իհարկե: Ամենաակնհայտ օրինակը Դիլիջանի միջազգային դպրոցն է, որի շրջանավարտներն ընդունվում են աշխարհի լավագույն բուհեր։ Ճիշտ է,  Հայաստանում այն միանգամից չընկալվեց: Հայկական հանրությունը թե՛ երկրի ներսում, թե՛ սփյուռքում անվստահությամբ էր վերաբերվում այն գաղափարին, որ Հայաստանը կարող է դառնալ մի վայր, ուր ամբողջ աշխարհից երեխաներ կգան՝ լավագույն համաշխարհային ստանդարտներին համապատասխանող բարձրորակ կրթություն ստանալու համար։ Խոսքը այնպիսի կրթության մասին է, որը երիտասարդներին պատրաստում է 21-րդ դարի իրականությանը՝ դրա մարտահրավերներով ու պահանջներով, եւ զարգացնում է այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ստեղծագործական եւ քննադատական մտածողությունը, փոփոխություններին պատրաստ լինելը եւ տարբեր մշակույթների ու սոցիալական կարգավիճակի մարդկանց հետ շփվելու կարողությունը։ Դիլիջանում տարբեր երկրներից, տարբեր էթնիկ եւ սոցիալական ծագում ունեցող երեխաների համար միջազգային դպրոց բացելու մեր որոշումը առավելագույնս համապատասխանում էր Հայաստանի ապագայի մեր տեսլականին՝ որպես հանգույց-երկրի, որն անհրաժեշտ եւ օգտակար է տարածաշրջանի եւ աշխարհի համար։

Դիլիջանի բնակիչները երկար ժամանակ կարծում էին, թե մեր դպրոցը միայն հարուստների համար է եւ իրենց հետ ոչ մի առնչություն չունի։ Բայց հետո Դիլիջանից մի քանի երեխա դպրոցն ընդունվեց, եւ հիմա տաքսու վարորդները զբոսաշրջիկներին ասում են. «Սա մեր դպրոցն է, բայց այստեղ ընդունվելու համար հարկավոր է խելացի լինել. միայն վճարելը բավական չէ»։ Արդեն մի քանի տարի է, ինչ դպրոցը եւ Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀՀ), որին մենք Ռուբենի հետ աջակցում ենք, համատեղ ծրագրեր են իրականացնում Դիլիջանի երեխաների ու պատանիների համար։ Այդ ծրագրերի շնորհիվ տեղացի երեխաները հավատում են, որ ցանկության դեպքում, ամեն ինչի կարող են հասնել:  Օրինակ, ամեն տարի դիլիջանցի պատանիներից կամ աղջիկներից ոմանք միջազգային դպրոց են ընդունվում, այդ թվում՝ UWC ցանցի դպրոցներ: Տեղացի երեխաներին  հասանելի են  նաեւ UWC Dilijan դպրոցի մարզական հարմարությունները, օրինակ՝ ֆուտբոլի դաշտը, մարզասրահը, լողավազանը։

Բացի այդ, դպրոցի հիմքի վրա, Samsung-ի հետ համատեղ, ծրագրավորման եւ Android հավելվածների մշակման դասընթացներ են իրականացվում Հայաստանի տարբեր քաղաքներից դպրոցականների համար: Օրինակ, Դիլիջանի երեխաները ներգրավվել են այդ ծրագրում Դիլիջանի համայնքային կենտրոնի կազմակերպած հատուկ դասընթացների շնորհիվ։ Հպարտանում եմ նրանով, որ Հայաստանում այս դասընթացը հաջողությամբ ավարտում եւ վկայականներ են ստանում մասնակիցների  95 %-ը. սա ամենաբարձր ցուցանիշն է այն բոլոր երկրներից, որտեղ ծրագիրը իրականացվում է: Մեր մի քանի մասնակիցներ ընդգրկվել են նաեւ հավաքականում, որը Հայաստանին երրորդ տեղ է ապահովել անհատական մրցույթում Պեկինում կայացած արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում։

Այնպես որ Դիլիջանի միջազգային դպրոցը կարեւոր դեր է խաղում քաղաքի, մարզի եւ նույնիսկ ամբողջ երկրի կրթական կյանքում։ Հուսով եմ, որ որոշում կայացնողները նույնպես հասկանում են Դիլիջանի միջազգային դպրոցի կարեւորությունը Հայաստանի համար։ Երբ 2014 թվականի հոկտեմբերին պաշտոնապես բացում էինք դպրոցը, ես ասացի, որ կարճ ժամանակ անց մենք հաշվելու ենք այդ դպրոցում սովորած Նոբելյան մրցանակակիրների թիվը։ Հավատացեք, այդպես էլ լինելու է։ Տասը տարվա ընթացքում դպրոցը ոչ միայն զգալի հեղինակություն է ձեռք բերել UWC համակարգում, այլեւ դարձել է միջազգային ճանաչում ունեցող բրենդ։ Միայն պատկերացրեք. մոտ 80 երկրից ամեն տարի ծնողներն իրենց երեխաներին Դիլիջան են ուղարկում. դա աշխարհի պետությունների գրեթե կեսն է, եւ դրանց քաղաքացիները Հայաստանն են ընտրում որպես կրթության լավագույն վայր։ Ավելին, Դիլիջանի միջազգային դպրոցի շնորհիվ, որն այսօր նաեւ  նախադպրոցական եւ միջնակարգ կրթություն է ապահովում, Դիլիջան են տեղափոխվել մի քանի ընտանիքներ այլ երկրներից՝ Ռուսաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից եւ ԱՄԷ-ից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։