Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տնտեսություն

Հայկական ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները չեն գտել անվտանգության սպառնալիքներ

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը «Հետքին» հայտնել է, որ 2025 թ. աշնանը ՔԱԿ-ում եւ հայկական երկու ավիաընկերություններում Եվրահանձնաժողովի իրականացրած աուդիտը չի վերհանել այնպիսի թերություններ, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ թռիչքների անվտանգության վրա կամ սպառնալիք հանդիսանալ դրանց անվտանգ ապահովման համար։ Գրում է Հետքը:

Նկատենք, որ 2020-ի ամռանից մինչ օրս հայկական ավիաընկերությունները ներառված են ԵՄ «սեւ ցուցակում» (պաշտոնապես՝ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակ – EU Air Safety List) եւ իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք:

«Սեւ ցուցակը» պարբերաբար թարմացնում է Եվրահանձնաժողովը (ԵՄ հիմնական գործադիր մարմինը)՝ հիմնվելով ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի (EU Air Safety Committee, ASC) մասնագետների կարծիքի վրա: Այս կոմիտեն գլխավորում է հենց Եվրահանձնաժողովը, վերջինիս էլ աջակցում է EASA-ն՝ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը: 2020-ին Հայաստանը ԵՄ «սեւ ցուցակում» հայտնվել է հենց EASA-ի ուսումնասիրությունների եւ եզրակացության հիման վրա:

Հայկական կողմը 2021-ին EASA-ի հետ համագործակցության ծրագիր էր ստորագրել, որն իրականացվել է 2022-2023 թթ.: Այն պետք է աջակցեր մերոնց՝ համապատասխան բարեփոխումներ անելու եւ արդյունքում «սեւ ցուցակից» դուրս գալու համար: Սակայն 2024-ի հունվարին Հայաստան ժամանած Քաղավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի աուդիտորները EASA-ի հետ 2022-2023 թթ. համագործակցությունն անբավարար են համարել՝ հիմնավորելով, որ եվրոպական կողմի ներկայացուցիչները համապատասխան որակավորում չեն ունեցել: Հայաստանն այս անգամ հայտնվել է ICAO-ի «սեւ ցուցակում» հայտնվելու իրական ու գրեթե անխուսափելի վտանգի տակ: Այդուհանդերձ, մի շարք եվրոպական երկրների հետ երկկողմանի համագործակցության ու նաեւ ԵՄ-ի աջակցության շնորհիվ ՔԱԿ-ի ներկայացուցիչները 5 ամսում կարող են իրականացրել բոլոր անհրաժեշտ քայլերը, եւ հայկական ավիացիան չի հայտնվել ICAO-ի «սեւ ցուցակում»:

«Ապացուցեցինք, որ «սեւ ցուցակի» մեջ չենք, ավելի բարձր ենք: Թե՛ ICAO-ի, թե՛ գործընկեր երկրներից հրավիրված մասնագետների կողմից ստուգվել են մեր բոլոր ավիաընկերությունները: Պարզվեց, որ Հայաստանում չկա մի ավիաընկերություն, որ ունենա Level 1 finding (առաջին մակարդակի խախտում, որի հայտնաբերման պարագայում հարկ կլիներ հրատապ դադարեցնել, կասեցնել կամ սահմանափակել տվյալ ավիաընկերության գործունեությունը): Այսինքն՝ հայկական ավիաընկերությունները համապատասխանում են ICAO-ի ստանդարտներին: ICAO-ն ասաց՝ ձեր թռիչքային պիտանիության ու թռիչքային գործունեության ոլորտները նորմալ են, ձեր վերահսկողական ֆունկցիաները լավ են: Մենք սրանց պատճառով ենք գտնվում ԵՄ «սեւ ցուցակում»»,- անցյալ տարի «Հետքին» պատմել էր Միհրան Խաչատարյանը:

ICAO-ի դրական արձագանքից հետո հայկական կողմը 2024-ի հոկտեմբերին դիմել էր Եվրահանձնաժողովի շարժունակության ու տրանսպորտի գլխավոր տնօրինությանը (DG MOVE)՝ հայտնելով, որ հայկական կողմը պատրաստ է եվրոպացիների նոր այցին՝ ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալու նպատակով վերջնական գնահատման:

Երբ Միհրան Խաչատրյանին նախորդ տարի հարցրել էինք, թե արդյոք հնարավոր է, որ ICAO-ի «քննությունը» հաջող անցնելուց հետո ՔԱԿ-ը ձախողի ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալու հարցում, Խաչատրյանն արձագանքել էր. «Իրենք պիտի ասեն, որ համաձա՞յն չեն ICAO-ի որոշման հետ»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: