Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության ինքնատիպ շարժիչ ուժն է. Վարդան Ջհանյան
Հայաստանի տնտեսությունը քիչ ունի կամ ընդհանրապես չունի հանքարդյունաբերության ոլորտի հետ համեմատելի այլ շարժիչ ուժեր։ Այս մասին դեկտեմբերի 19-ին «Հանքարդյունաբերության ոլորտը թվերով» հետազոտության ներկայացման ժամանակ հայտնել է Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության ղեկավար եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյան։
«Շատ է խոսվում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերական համալիրի մասին, բայց դրանք այնքան էական ազդեցություն չունեն տնտեսության վրա, որքան հանքարդյունաբերությունը, չնայած գրավիչ են հնչում»,- նշել է Ջհանյանը։ Նա բացատրել է, որ միակ համեմատելի ոլորտը էներգետիկան է։
Նա անդրադարձել է տնտեսական զարգացման համար ներդրումներ ներգրավելու կարեւորությանը։
Ջհանյանն ավելացրել է, որ ներդրողները հետաքրքրված են շահութաբերության ապահովմամբ։ Որպեսզի դա տեղի ունենա, հանքարդյունաբերության ոլորտը պետք է գործունակ եւ մրցունակ լինի միջազգային շուկայում, ընդգծել է նա։
Ջհանյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտն ունի տնտեսության ընդհանուր կայուն զարգացումը ապահովելու ներուժ, ինչը նպաստում է սոցիալական խնդիրների արդյունավետ լուծմանը, զբաղվածությանը եւ անվտանգության ամրապնդմանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...