Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան
Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ին
Քաղաքականություն

Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան

Թուրքական առաջատար լրատվամիջոցների վերջին հրապարակումները Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող զարգացումները ներկայացնում են ոչ թե որպես ներքին եկեղեցական գործընթաց, այլ որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկների մաս։ Դեկտեմբերի 19-ին և 20-ին Թուրքիայի երկու խոշոր լրատվամիջոցներ՝ «Aydınlık»-ը և «Sözcü»-ն, ծավալուն հոդվածներ են հրապարակել Հայաստանի վերաբերյալ՝ պնդելով, որ Անկարան ձգտում է վերահսկողություն հաստատել ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր դաշտում՝ միջամտելով Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացին։
«Aydınlık»-ը գրում է․

«Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ու՞մ է աջակցում Անկարան․ ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդին՝ կաթողիկոսին, փոխարինելու իր ցանկության մասին։ Սակայն գլխավոր հարցը մնում է՝ ո՞վ կզբաղեցնի նրա տեղը։ Այժմ, ըստ «Քյուլիյեի» աղբյուրների, այս որոշումը կկայացվի ոչ թե Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնում, այլ Անկարայում և Ստամբուլում»։
Հինգ միլիոն հետևորդ ունեցող թուրքական լրատվամիջոցը իր վերլուծության մեջ գործընթացը ներկայացնում է որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքային փուլերից մեկը․
«Թուրքիան կանգնած է Աթաթուրքից ի վեր իր ամենամեծ արտաքին քաղաքականության հաղթանակի շեմին: Նախագահ Թայիփ Էրդողանը մոտ է Հայաստանի հետ անմիջական մերձեցման վերջին խոչընդոտը վերացնելուն»։

Այդ խոչընդոտը Գարեգին Բ կաթողիկոսն է՝ Հայ եկեղեցու առաջնորդը։ Նրա հեռացումը Հայաստանը կվերածի Թուրքիային բարեկամ երկրի, իսկ Երևանի աշխարհիկ կառավարությունը չի դիմադրի Անկարայի պահանջներին։

Նիկոլ Փաշինյանը վաղուց հրաժարվել է հայկական քաղաքականության անկյունաքարից՝ «Ցեղասպանության» քարոզչությունից: Այս քայլը թուլացրել է կապերը Ֆրանսիայի և Ռուսաստանի մեծ հայկական սփյուռքի հետ։

Լեռնային Ղարաբաղի հարցում Փաշինյանը պահպանում է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությանը մոտ քաղաքականություն: Թուրքիայում Հայոց եկեղեցու առաջնորդ Սահակ պատրիարքի թեկնածությունն են քննարկում վերոնշյալ շրջանակները, որն այժմ գտնվում է Ստամբուլում, հարցը քննարկվում է նախագահ Էրդողանի և նրա խորհրդականների կողմից։ Հավանական է, որ այս թեկնածուն աջակցություն կստանա ոչ միայն թուրքական իշխանությունների, այլև Անթիլիասի Հայ Առաքելական եկեղեցու և Լիբանանի հայ հոգևորականության կողմից։ Որ թեկնածուն էլ հաղթի, Էրդողանը զգալի առավելություն կստանա Հայաստանի հոգևոր շրջանակներում։ Սա թուրքական քաղաքականության համար զգալի առաջընթաց կլինի»։

Նույն օրերին հրապարակում է արել նաև թուրքական մեկ այլ ազդեցիկ լրատվամիջոց՝ «Sözcü»-ն, որը ևս շեշտում է եկեղեցու առանցքային դերը Հայաստանի պետական և հասարակական դիմադրողականության մեջ․

«Կաթողիկոսական շփոթ․ Միակ կառույցը, որը Հայաստանին նույնիսկ սահմանափակ անկախության զգացողություն է հաղորդում, Հայ Առաքելական Եկեղեցին է։ Փաշինյանը բազմիցս արտահայտել է կաթողիկոսին փոխարինելու իր ցանկության մասին, բայց հիմնական անորոշությունն այն է, թե ով կզբաղեցնի նրա տեղը։ Այս անորոշությունն այժմ, ինչպես ասվում է, վերացել է․ Անկարան և Ստամբուլն ավելի վճռորոշ դեր են խաղում, քան Էջմիածինը»։

Թեկնածուների հարցում «Sözcü»-ն ևս հղում է անում սեփական աղբյուրներին․

«Իրավիճակին ծանոթ մեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան որոշել է մեկ թեկնածուի շուրջ: Նախագահ Էրդողանը և նրա խորհրդականները քննարկում են Հայ Առաքելական Եկեղեցու՝ Ստամբուլի Սահակ պատրիարքի թեկնածությունը: Ըստ տեղեկությունների՝ Սահակ II-ը «հավանաբար կստանա թուրքական իշխանությունների աջակցությունը»»։

Վերլուծությունն ամփոփվում է առավել կոշտ գնահատականով․

«Այս իրավիճակը «արդյունավետորեն անհնար կդարձնի թուրքական քաղաքականությանը հակազդելը: Երբ այս գործընթացն ավարտվի, Հայաստանում քաղաքական և սոցիալական որոշումների կայացման մեխանիզմները ամբողջությամբ կձևավորվեն արտաքին գործոններով»։

Այսպիսով, թուրքական երկու ազդեցիկ լրատվամիջոցների գնահատմամբ՝ Հայ Առաքելական Եկեղեցու թուլացումը դիտարկվում է որպես առանցքային նախապայման՝ Թուրքիայի ռազմավարական նպատակների լիարժեք իրականացման համար։ Ըստ այդ տրամաբանության՝ եկեղեցին այն վերջին կառույցն է, որը կարող է մոբիլիզացնել հանրային դիմադրություն և խոչընդոտել վիճահարույց քաղաքական որոշումների կյանքի կոչմանը։

Թուրքական մամուլի այս գնահատականների ֆոնին առավել տեսանելի է դառնում նաև այն շղթայական սցենարը, որը ենթադրում է եկեղեցուց հետո անկախ լրատվամիջոցների վրա ճնշման խորացում, քաղաքական դաշտի «մաքրում» և ընդդիմադիր ուժերի գործունեության սահմանափակում՝ որպես նույն գործընթացի շարունակություն։

Պատահական չէ, որ հենց Հայ Առաքելական Եկեղեցին է հայտնվել այս կենտրոնում։ Հայաստանը դարեր շարունակ իր ինքնությունը կառուցել է քրիստոնեական հավատքի և եկեղեցու շուրջ՝ պահպանելով ազգային դիմագիծը անգամ պետականության բացակայության պայմաններում։ Այդ պատճառով Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ նման վերաբերմունքը ոչ միայն ներքին ճգնաժամի, այլև քաղաքակրթական արժեքների հանդեպ անտարբերության արտահայտություն է, որն անտեսել չի կարող նաև միջազգային հանրությունը։