Bloomberg․ արևային էներգետիկան մտնում է աճի դանդաղման փուլ
2026 թվականին արևային էներգետիկայի համաշխարհային շուկան վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ կբախվի նոր հզորությունների ներդրման տեմպերի նվազմանը։ BloombergNEF (BNEF) վերլուծական ստորաբաժանման կանխատեսմամբ՝ կարգավորող քաղաքականության փոփոխությունները և հիմնական շուկաների հագեցվածությունը կհանգեցնեն արևային էլեկտրակայանների պահանջարկի անկման: Վերլուծաբանների հաշվարկներով՝ 2026-ին աշխարհում կշահագործվի մոտ 649 ԳՎտ արևային հզորություն, ինչը քիչ է 2025-ի սպասվող 655 ԳՎտ-ից։ Մինչդեռ վերջին երեք տարիներին աճը եղել է կտրուկ․ 2022-ին ներդրվել է 252 ԳՎտ, 2023-ին՝ 444 ԳՎտ, 2024-ին՝ 592 ԳՎտ։ Սակայն արդեն ընթացիկ տարում աճը դարձել է վերջին յոթ տարվա ընթացքում ամենաթույլը, իսկ 2026-ին կանխատեսվող նվազումը կլինի առաջինը՝ 2000 թվականից ի վեր։
«Արևային էներգետիկան երկար տարիների արագ զարգացմանից հետո անցնում է աճի դանդաղման փուլ», — նշվում է BNEF-ի զեկույցում։ Անկման հիմնական պատճառները, ըստ փորձագետների, Չինաստանի և ԱՄՆ-ի քաղաքական փոփոխություններն են, որոնք զսպում են պահանջարկը։ Թեպետ Հնդկաստանը, Գերմանիան, Բրազիլիան, Պակիստանը, Թուրքիան և Իտալիան համարվում են ակտիվ շուկաներ, այլ երկրների աճը չի կարող փոխհատուցել Չինաստանում և ԱՄՆ-ում սպասվող անկումը։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ սա բացասական ազդակ է չինացի արտադրողների համար, որոնք արդեն բախվում են գերարտադրության վնասների հետ։ Չինաստանում շուկայական գնագոյացման ներդրումը 2025-ի առաջին կեսին բերել է տեղակայման կտրուկ աճի, որին հաջորդել է նկատելի դանդաղում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...