Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Էներգետիկ համակարգը՝ քաղաքական հաշվեհարդարի դաշտում

Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վերջին զարգացումները դուրս են գալիս ոլորտային կարգավորման շրջանակներից և ստանում են բացահայտ քաղաքական գործընթացի բնույթ։

Իշխանությունների ճնշման ներքո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չեղյալ է հայտարարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան՝ այն փաստացի դարձնելով իշխանական քաղաքական օրակարգի գործիք առաջիկա խորհրդարանական ընտրությունների շեմին։

Հանձնաժողովի նիստը, թեև ձևականորեն անցկացվել է պաշտոնական ընթացակարգով, իրականում չի փոխում էության գնահատականը։ Գույքի բռնագրավման տրամաբանությունը դրված է եղել որոշման հիմքում դեռևս մինչև նիստի կայանալը, իսկ լիցենզիայի չեղարկումն ըստ բովանդակության հավասարազոր է սեփականության իրավունքի խախտման։ Սա հակասում է ոչ միայն Հայաստանի Սահմանադրության հիմնարար դրույթներին, այլ նաև միջազգային իրավունքի այն սկզբունքներին, որոնք պետությանը պարտադրում են ապահովել սեփականության անձեռնմխելիությունն ու ներդրումային կանխատեսելի միջավայրը։

Կոլեգիալ մարմինների գոյության իմաստը շահերի հավասարակշռումն է։ Էներգետիկայի նման ռազմավարական և բարդ ոլորտը չի կարող կարգավորվել մեկ քաղաքական կենտրոնից եկող հրահանգներով։ Երբ կարգավորող մարմինը զրկվում է անկախությունից և վերածվում է գործադիր իշխանության կցորդի, վտանգի տակ է դրվում ամբողջ համակարգի կայունությունը։

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» դեմ իրականացվող այս քայլերը արդեն արժանացել են արտաքին քաղաքական արձագանքների։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մի քանի անգամ հրապարակային կերպով քննադատել է Հայաստանի իշխանությունների գործողությունները, և այդ գնահատականները ժամանակի ընթացքում դարձել են ավելի կոշտ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հստակ ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքացիների և արտերկրում գործող ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը մնում է առաջնահերթություն։

Զախարովայի հայտարարությունները միայն դիվանագիտական արձագանք չեն։ Դրանք ազդանշան են այն մասին, որ Հայաստանում ստեղծված միջավայրը լուրջ մտահոգություն է առաջացնում նաև այլ գործարարների շրջանում։ Նրա խոսքով՝ թե՛ ռուսաստանցի, թե՛ այլ երկրների ներդրողները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց ծրագրերի հեռանկարները գնահատելիս։ Սա արդեն համակարգային հետևանք է, որը դուրս է գալիս մեկ ընկերության կամ մեկ գործարարի շրջանակից և հարվածում է երկրի ներդրումային հեղինակությանը։

Խնդրի քաղաքական ենթատեքստը առավել ակնհայտ է դառնում, երբ հիշեցնում ենք, որ Սամվել Կարապետյանը արդեն վեց ամսից ավելի գտնվում է կալանքի տակ Հայ Առաքելական Եկեղեցուն իր աջակցությունը հայտնելու համար։ ՀԷՑ-ի շուրջ ծավալվող գործընթացները այդ շղթայի հերթական օղակն են, որտեղ տնտեսական լծակները օգտագործվում են քաղաքական և գաղափարական հաշվեհարդարի նպատակով։

Այս իրավիճակում հարցը վաղուց այլևս միայն էներգետիկ կառավարման մասին չէ։ Խոսքը պետության իրավական հիմքերի, սեփականության պաշտպանության և ինստիտուցիոնալ անկախության մասին է։ Երբ տնտեսությունը դառնում է քաղաքական ճնշման գործիք, իսկ կարգավորող մարմինները կորցնում են իրենց ինքնուրույնությունը, վտանգի տակ է դրվում ոչ միայն մեկ ոլորտ, այլ ամբողջ պետական համակարգի վստահելիությունը։