Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տնտեսություն

«Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով

Մաքսային բարեփոխումներ՝ հօգուտ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների։ Պետական եկամուտների կոմիտեն, բիզնես գործընթացների դյուրինացմանը միտված՝ դեռևս 2025 թվականի սկզբից ներդրած թվային նոր գործիքակազմերի և դրանց շարունակական արդիականացման շնորհիվ, ինչպես նաև ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող ռիսկի պրոֆիլների վերանայման արդյունքում՝ շոշափելի արդյունքներ է արձանագրում։ Այդ մասին հաայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։

Կոմիտեի ղեկավարության նախաձեռնությամբ և նախանշված ուղենիշերով վերանայվել են բոլոր ռիսկի պրոֆիլները և դրանց զգալի քանակն արդիականացվել է։  Բացի այդ, նախորդ տարվա մայիսից ներդրվել է նաև ռիսկերի կառավարման վրա հիմնված՝ ապրանքների հայտարարագրերի բացթողնման ինքնաշխատ համակարգը, ինչը նշանակում է, որ մաքսային ամբողջ գործընթացում տնտեսվարողը գործ ունի ավտոմատացված, թվայնացված համակարգի հետ՝ բացառելով մարդկային գործոնը։ Ըստ ՊԵԿ մաքսային ռիսկերի կառավարման և վիճակագրության վարչության պետ Ռաֆայել Գրիգորյանի, եթե 2024 թվականի ընթացքում արձանագրվել է ապրանքների հայտարարագրերի ավտոմատ բացթողնման ընդամենը 0.06 տոկոս, ապա 2025-ի նոյեմբերի տվյալներով՝ ինքնաշխատ բացթողնման տոկոսը կազմել է 8 տոկոս, իսկ արդեն՝ դեկտեմբերին 8.15 տոկոս։

Տարվա ընթացքում շարունակելով համակարգի արդիականացման գործընթացը, մասնավորապես, վերանայելով արդեն իսկ կիրառվող՝ սակագնային, ոչ սակագնային և  թիրախային հսկողության ռիսկի պրոֆիլները և դրանց համապատասխան ցուցիչները, իրականացվել են մշտադիտարկումներ,  մակրո և միկրո մակարդակներում կատարվել են մեծածավալ վերլուծություններ։ Նոր կարգաբերումների արդյունքում ապաակտիվացվել է ամբողջ ռիսկի պրոֆիլների  1/5-րդը կամ մոտ 21 տոկոսը, ընդ որում, այդ ծավալը կազմում է ընդհանուր վերլուծության ենթարկված տվյալների 31 տոկոսը։ Այսպես, մաքսային ռիսկերի կառավարման համակարգի արդիականացման շնորհիվ շեշտակի աճել է նաև «կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռը։

Ռաֆայել Գրիգորյանի խոսքով՝ իրականացված աշխատանքների արդյունքում ապահովվել է ՀՀ Կառավարությանը խոստացած թիրախը․ 2024 թվականի ընթացքում, նոյեմբերի տվյալներով «կանաչ ուղու» միջերեսային արտացոլմամբ ապրանքների հայտարարագրերի բացթողումը կազմել է ընդամենը 56.4 տոկոս, իսկ 2025 թվականի նույն ժամանակահատվածում՝ 70.2 տոկոս։ Արձանագրված աճին զուգահեռ՝ զգալի նվազել է նաև «դեղին ուղի» և «կարմիր ուղի» ընթացակարգերով ապրանքների հայտարարագրերի բացթողումների քանակը։ Ռիսկերի կառավարման համակարգում տարեսկզբից մեկնարկած աշխատանքներն ավարտվել են նոյեմբերին։ Հատկանշական է, որ դեկտեմբերի ցուցանիշները ևս առաջանցիկ են․ «կանաչ ուղի» միջերեսային արտացոլմամբ ապրանքների հայտարարագրերի բացթողումը կազմում է  շուրջ 73 տոկոս։ 2024-ի համեմատ՝ այն աճել է 16.6% տոկոսային կետով: