Դավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ
Դավոսը համաշխարհային ֆորում է, ուր հիմնականում երեք տիպի մարդիկ են գնում․ պետությունների, կենտրոնական բանկերի ղեկավարներ, ովքեր վերահսկում են գլոբալ ֆինանսական հոսքերը և մասնակցում համաշխարհային կայունությանը, քաղաքատնտեսական տեսաբաններ, որոնք վերլուծում են տնտեսական գործընթացները և խոշոր տեխնոլոգիական բրենդերի ներկայացուցիչներ, ովքեր տարածում են իրենց տեխնոլոգիաները, ձեռք բերում պայմանավորվածություններ։
Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը չի պատկանում այդ երեք տեսակից և ոչ մեկին։
«Փաշինյանը գնա, ի՞նչ անի. ո՛չ անգլերեն խոսել գիտի, ո՛չ մասնագիտական տերմիններին է ծանոթ։ Նայեք նրա արտաքինին՝ մազերը, ատամները, հագուստը, ոչ մի բանը համապատասխան չէ նման վայրին։ Գնա՝ խայտառակվի՞։ Ճիշտ է անում, որ չի գնում, քանզի այնտեղ անելիք իսկապես չունի։ Դավոսը Փաշինյանի համար կլիներ հարկադիր տանջանքի միջավայր, այնտեղ միջազգային, ֆինանսական, տեխնոլոգիական, քաղաքական էլիտան է, իսկ ինքն անգամ տնտեսագիտական նվազագույն գիտելքիներ չունի»,-ասել է Կամենդատյանը։
Տնտեսագետի խոսքով՝ այն միլիոնավոր պարգևատրումների դիմաց, որ ստացել է Փաշինյանը, պետք է գնար միայն այն դեպքում, երբ վստահ լիներ, որ այցը արդյունավետ է լինելու, կարողանալու է նոր կապեր հաստատել։
«Դավոսում մարդիկ իրենց երկրի համար կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերում, բայց քանի որ Փաշինյանն այնտեղ անգամ միջանձնային նորմալ հարաբերություններ չի կարող ստեղծել, լավ է, որ չի գնալու։ Գինու կամ գարեջրի փառատոն լիներ՝ անմիջապես կգնար»,-խոսքը եզրափակել է Կամենդատյանը։
Հիշեցնենք, որ պաշտոնապես հաստատվել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումին։




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...