Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում
Ucom-ը Կոտայքի մարզի Զովունի գյուղում հաջողությամբ գործարկել է գերարագ ֆիքսված կապի ցանցը։ Այսուհետ, Զովունու բաժանորդները կարող են միանալ մարզերի համար նախատեսված ֆիքսված կապի բոլոր գործող սակագնային պլաններին՝ օգտվելով ֆիքսված ինտերնետից, շարժական կապից և հեռուստատեսությունից՝ բոլոր ծառայություններն ստանալով մեկ փաթեթով և ավելի մատչելի պայմաններով։
Ցանցի ընդլայնման կապակցությամբ Ucom-ը Զովունու բնակիչների համար նախատեսել է հատուկ առաջարկ, որը կգործի մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Մասնավորապես՝ զեղչված Unity 8000 մարզային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն երեք ամիս անվճար։ Սեփական տների միացումները կիրականացվեն առանց չափագրման վճարի (եթե միացումը չի ենթադրում ցանցի լայնացում)։
«Ucom-ում մենք հետևողականորեն աշխատում ենք Հայաստանի տարբեր բնակավայրերում ժամանակակից և հուսալի կապի ծառայությունների հասանելիությունն ապահովելու ուղղությամբ։ Զովունիում ֆիքսված կապի ցանցի գործարկումը մեզ համար ևս մեկ կարևոր քայլ է այդ ճանապարհին։ Վստահ ենք, որ մեր բաժանորդները կգնահատեն մեր կոնվերգենտ ծառայությունների հարմարավետությունը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Զովունիում՝ ֆիքսված կապի ցանցի մեկնարկի կապակցությամբ, առաջին բաժանորդին՝ Արտաշես Դանիելյանին, տրամադրվել է Unity 20 000 փաթեթից 6 ամիս անվճար օգտվելու հավաստագիր։
Նշենք, որ 2025 թվականին Ucom-ի ֆիքսված կապի ցանցը հաջողությամբ գործարկվել է Երևանի Հին Ավան և Հաղթանակ թաղամասերում, ինչպես նաև Անաստասավանում, Սիլիկյանում և Եղվարդում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...