Լրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարին
Հունվարի 19-ին լրանում է «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ, «Birgün» օրաթերթի թղթակից Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարելիցը։ Այդ առիթով վերջինիս հիշատակին նվիրված միջոցառում կանցկացվի Ստամբուլում՝ հենց սպանության վայրում, հայտնում է Ermenihaber.am-ը։
Հիշատակի հավաքը կկայանա ժամը Թուրքիայի ժամանակով 14։30-ին, Շիշլի թաղամասում գտնվող Սեբաթ բնակելի շենքի դիմաց, որտեղ նախկինում գործել է «Ակոս» թերթի խմբագրությունը և որն այսօր գործում է որպես Հրանտ Դինքի հիշատակի կենտրոն։
Բացի այդ, երեկոյան՝ ժամը 19։00-ից մինչև 23։00-ն, հիշյալ շենքի վրա կցուցադրվեն Հրանտ Դինքի հիշատակին նվիրված պատկերներ և հոլովակներ։ Դինքի հիմնադրամը քաղաքացիներին կոչ է արել շենքի կողքով անցնելիս «մի պահ հայացք բարձրացնել վերև»՝ մասնակցելով հիշատակի խորհրդանշական միջոցառմանը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան