«Գործող վարչախումբը ներգրավված է դեղերի բիզնեսի մեջ». Հրանտ Բագրատյանը կասկածներ ունի
Հայաստանի վիճակագրական կոմիտեն գործազրկությունը շատ քիչ է ցույց տալիս, որովհետև հաշվի է առնում նման մի բան՝ գործազուրկ է Հայաստանում այն մարդը, ով ակտիվ փնտրում է աշխատանք, այս մասին Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում կա 800 հազար գրանցված աշխատող, 3 միլիոն բնակչության մեջ 800 հազարն է գրանցված։
«3 միլիոն բնակչության մեջ ունենք 500 հազար թոշակառու, մոտ 700 հազար ուսանողական կամ դպրոցական տարիքի երիտասարդ, իսկ մնացածը... այսինքն՝ ունենք 1.8 միլիոն մարդ ու աշխատում է 800 հազար մարդ»,- նշեց Կարապետյանը։
Նա ասաց, թե Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց էին տվել, որ Գեղարքունիքի մարզում գործազրկության մակարդակը 4 տոկոս է։
Շնորհանդեսին ներկա է նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով ներկայացրեց իր դիտարկումները։
Բագրատյանը «0 տոկոս հարկ բիզնեսի համար» կետի հետ համաձայն չէ, ասաց, թե զգուշավոր է վերաբերվում նման հարկային արտոնություններին։
«Անկեղծ ասած՝ համաձայն չեմ, ավելին՝ կարծում եմ, որ շրջանառության հարկը պետք է ընդլայնել»,- նշեց նա։
ՀՀ նախկին վարչապետը կասկածում է, որ գործող վարչախումբը ներգրավված է դեղերի բիզնեսի մեջ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...