Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Հասարակություն

«Տիրադավ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ». Հարություն Աղա-Սարգսյան

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ․

«Հայ Առաքելական Եկեղեցին հարկադրված է եպիսկոպոսաց ժողովը կազմակերպել արտերկրում, որովհետև Հայաստանում ստեղծվել է մթնոլորտ, որտեղ սրբազանների վրա կարող են գործադրել ուղղակի ու անթաքույց ճնշում՝ սպառնալիքով, վարչական լծակներով և քարոզչական հարձակումներով։ Սա հանցավոր փորձ է՝ Եկեղեցին կոտրելու և ծնկի բերելու, նրան լռեցնելու և դարձնելու հնազանդ գործիք՝ հոգին խլած, արժանապատվությունը պոկած, ներսից քայքայված։

«Բարեկարգում» ասելով՝ ՀՀ իշխանությունները փորձում են անցկացնել ամենավատը՝ Եկեղեցու հեղինակության նվաստացում, պառակտում, հոգևոր կարգի խախտում, սրբությունների նկատմամբ անարգանք։ Եկեղեցին նախարարության բաժին չէ, որ վերևից հրահանգով «բարեկարգվի»։ Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի ձեռք տալու Եկեղեցու կարգին. դա մեղք է, լկտիություն և հատկապես սրբապղծություն՝ և՛ Աստծո, և՛ ժողովրդի դեմ։

Դիմում եմ երեսպաշտ դավաճան եպիսկոպոսներին.

Ձեր այս պահվածքով դուք կորցրել եք հայ հոգևորականի բարձր կոչման բարոյական իրավունքը և այլևս արժանի չեք կանգնելու Սուրբ Սեղանի առաջ, որովհետև վախից դարձել եք Եկեղեցու դեմ ուղղված արշավի մանր սպասարկող։

Երբ սրբազանը կանգնում է իշխանական ճնշման կողքին և ելնում է ընդդեմ իր Եկեղեցու՝ «բարեկարգման» շղարշով, դա արդեն ոչ թե «այլ կարծիք» է, այլ՝ սրբազանի կոչման ոտնահարում, ազգային խղճի դավաճանում և աներես ստորացում:

Անմիջապես դադարեցրե՛ք Եկեղեցու դեմ արշավին ձեր անունով «օրհնություն» տալը և այդ պիղծ գործին մասնակցելը։

Հրաժարվե՛ք ձեր այս ամոթալի դիրքից, հրապարակայնորեն հետ վերցրե՛ք ձեր հայտարարություններն ու քայլերը, և նույպես հրապարակայնորեն ներողություն խնդրե՛ք՝ Սուրբ Եկեղեցուց, հոգևոր դասից ու հավատավոր ժողովրդից։

Ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ՝ քանի դեռ ձեր մեղքը անուղղելի դատավճիռ չի դարձել ձեր մարդկային և հոգևոր կոչման վրա։

Պատմությունը անողոք է եղել նրանց հանդեպ, ովքեր դավաճանական շահի համար կոտրել են հայ ժողովրդի հոգևոր ողնաշարը։

Մեր հիշողության մեջ դավաճանության օրինակներ են հիշատակվում Վասակ Սյունին, Մեհրուժան Արծրունին, Վեստ Սարգիսը, մելիք Ֆրանգյուլը, Վարանդայի մելիք Շահնազարը։ Մի՛ փորձեք ձեզ համար տեղ պատրաստել այս ամոթալի շարքում։ Այդ ճանապարհը վերջ չունի՝ բացի անեծքից։ «Խելքի՛ աշեցեք» (Ջիվանի)»։