Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Հասարակություն

Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին․ աշխատավարձի խոստացված բարձրացումը «տեղ չի հասնում»

Առաջին ատյանի դատարանների աշխատակիցները կրկին խաբված են իրենց զգում, քանի որ խոստացվել էր հունվարի 1-ից բարձրացնել աշխատավարձերը։
24News-ի հետ զրույցում դատարանի աշխատակիցներից մեկն ասաց, որ հունվար ամսվա համար նախատեսված աշխատավարձն արդեն ստացել են, բայց խոստացված բարձրացումը չի եղել։

Մեր զրուցակիցն ասում է, որ վերջին անգամ 2022 թվականին է բարձրացում եղել 20 հազար դրամով, արդեն երեք տարի է՝ խոստանում են, որ իրենց աշխատավարձը կբարձրանա, բայց ապարդյուն։ Նշենք, որ գործավարն ու նիստերի քարտուղարները ստանում են 120 հազար դրամ աշխատավարձ, իսկ դատավորների օգնականները՝ 260 հազար դրամ։

Մեր տեղեկություններով, կան դատավորներ, ովքեր դրսևորում են «բարի կամք» և իրենց հաշվին, ավել գումար են վճարում իրենց կազմերի աշխատակիցներին՝ հաշվի առնելով ծանրաբեռնվածությունն ու այն դժվար աշխատանքը, որը կատարում են դատավորների աշխատակազմերի աշխատակիցները, սկայն դա, ըստ էության, չի լուծում խնդիրը։
Չնայած, որ դատարանների վրայից հանվել են արբիտրաժներն ու պարզեցված վարույթները, միևնույն է՝ դատարաններն աշխատում են ծանրաբեռնված։

Մեր զրուցակիցը նշում է նաև, որ հայցերը շատացել են և՛ թղթային, և՛ էլեկտրոնային։ Լիազորությունները կասեցված դատավորների վարույթներում գտնվող գործը բաշխվում են այլ դատավորների վրա, այդ պարագայում իրենք ստիպված են լինում սկզբից քննել գործը, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն է առաջացնում։

Բացի դա, գործերը հասցնելու համար նրանք ստիպված են լինում աշխատել արտաժամյա, երբեմն էլ հանգստյան օրերին, ինչի համար, բնականաբար, հավելյալ չեն վարձատրվում։
Նշենք, որ այս հարցով դիմեցինք նաև Բարձրագույն դատական խորհրդին, մեզ պատասխանեցին, որ հռնց հիմա կառավարությունում դա նախագծի տեսքով քննարկվում է: Նաև հավելեցին, որ դրա հասցեատերը իրենք չեն, այլ Կառավարությունն ու արդարադատության նախարարությունը։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ նախարարները ամանորին մինչև 7 մլն դրամ պարգևավճար են ստացել։ Օրինակ, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր․ «Մոտ 6-7 միլիոնի կարգի՝ հարկերը հանած, հավելավճար եմ ստացել»։ Պարգևատրվել էին նաև պետական համակարգի բազմաթիվ աշխատակիցներ։