Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները
Հունվարի 22-ին, ժամը 07։23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում ձնաբքի պատճառով ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը, հրշեջ-փրկարարական ջոկատներից և Շինուհայրի հենակետից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ խցանման մեջ են հայտնվել հարյուրից ավել տրանսպորտային միջոցներ:
Օպերատիվ և ինտենսիվ աշխատանքների արդյունքում ժամը 08։30-ից մինչև հունվարի 23-ի ժամը 00։20-ն ընկած ժամանակահատվածում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 34 բեռնատար, 311 մարդատար ավտոմեքենա և 1086 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Տեղանքի առանձնահատկությունից ելնելով՝ փրկարարները մշտապես նշված ավտոճանապարհին իրականացնում են հերթապահություն, հետևում օպերատիվ իրավիճակին և օգնության հասնում այն քաղաքացիներին, ովքեր հայտնվել են արգելափակման մեջ։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան