Վեճ և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ 2 երիատասարդ ծեծի են ենթարկվել, կոտրել են խաղասրահի պատուհանները
Հունվարի 16-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի 116 հասցեում՝ համակարգչային խաղերի սրահում, մի խումբ անձինք գարեջուր են օգտագործում, ծխում են և հայհոյանքներ հնչեցնում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ նշված համակարգչային խաղասրահում ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Նարեկ Կ․-ն և 23-ամյա Արսեն Ա․-ն ծեծի են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Կարեն Հ․-ին և 18-ամյա Հայկ Հ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ վերջիններս կոտրել են խաղասրահի պատուհանները։
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան