Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմ
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը կյանքի է կոչում կրթական ծրագրեր, որոնք ուղղված են հայ տաղանդավոր երեխաների և պատանիների բացահայտմանը, խնամքին և մասնագիտական կայացմանը։ Հիմնադրամի «Հայ վիրտուոզները» ծրագրի առանցքային նպատակը ստեղծագործական և կրթական այնպիսի միջավայրի ձևավորումն է, որտեղ երիտասարդ երաժիշտները կարող են լիարժեք բացահայտել իրենց ներուժը, զարգանալ և վստահ քայլերով շարժվել դեպի մեծ բեմեր։
Ազգային պատմամշակութային ժառանգության ճանաչողությունից մինչև ելույթներ աշխարհի հեղինակավոր բեմերում՝ հիմնադրամը կանգնած է պատանի երաժիշտների կողքին նրանց զարգացման ամբողջ ճանապարհին։ Այս ուղեկցությունն ունի մեկ կարևոր առաքելություն՝ պահպանել, զարգացնել և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթը՝ նոր ձայներով, նոր անուններով և ժամանակակից շնչով։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գործունեությունը հնարավոր է դառնում վստահելի գործընկերների և նվիրված աջակիցների շնորհիվ։ Ռազմավարական գործընկերների թվում են Երևանի քաղաքապետարանը, Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը, «Վիրտուոզների բանաձևը» նախագծի գործընկեր «Ռենշին» ընկերությունը։ Հաղթանակների գործընկերներն են Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան բանկը, Էվոկաբանկը և «Ամառ» ՍՊԸ-ն, իսկ ձգտումների գործընկերների շարքում են Վանք բարեգործական հիմնադրամը և «Ջի Թի Բի Հոլդինգս» ընկերությունը։ Հիմնադրամի ապագայի գործընկերներն են Ակբա Բանկը և «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը, իսկ զարգացման գործընկերների շրջանակում են «Մարիլա» ՍՊԸ-ն, «Բարուր Թոյս»-ը, Miniso Armenia ընկերությունը, «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» (TCF) ՍՊԸ-ն, «Արփա-Սևան» ԲԲԸ-ն և «Մետա-Իքս Մարկետս» ՓԲԸ-ն։
Հիմնադրամի ծրագրերի իրականացման գործում կարևոր դեր ունեն նաև անհատ աջակիցները՝ Արման Բարսեղյանը, Հայկ Կարապետյանը, Մհեր Աբրահամյանը, Էլիզա Ղալթախչյանը և Էրիկ Հայրապետյանը։ «Հայ վիրտուոզները» ծրագրի շրջանակում պատանի երաժիշտները ստանում են նաև կրթաթոշակներ, որոնք կարևոր աջակցություն են ոչ միայն մասնագիտական առաջընթացի, այլև անձնական կայացման համար։ Այդ աջակցությունը հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային մրցույթների, կատարելագործվել, ձեռք բերել անհրաժեշտ երաժշտական գործիքներ և առանց խոչընդոտների շարունակել իրենց ստեղծագործական ուղին։
Ճանապարհը հեշտ չէ․ այն լի է փորձություններով, ընտրություններով ու պատասխանատվությամբ։ Այստեղ անհրաժեշտ են ուժ, համբերություն, հետևողականություն և ամենակարևորը՝ հավատ ու աջակիցներ։ Այդ աջակիցը կարող ես լինել նաև դու, նվիրաբերիր հիմա` անցնելով այս հղումով: Աջակցելով հիմնադրամին՝ մեր գործընկերներն ու հովանավորները դառնում են այն պատմության մի մասը, որտեղ տաղանդը հնարավորություն է ստանում ծաղկելու, իսկ երազանքը՝ իրականանալու։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի յուրաքանչյուր ծրագիր ներդրում է ոչ միայն մեկ երիտասարդի ապագայի, այլև հայկական մշակույթի վաղվա օրվա մեջ։ Երբ տաղանդը հանդիպում է հավատին ու աջակցությանը, ծնվում է արժեք, որը չի սահմանափակվում բեմով կամ մրցույթով։ Այն դառնում է ազգի ձայնը՝ հնչող աշխարհի տարբեր անկյուններում։ Շնորհակալություն բոլորին, ովքեր հավատում են այս ճանապարհին և իրենց մասնակցությամբ օգնում են, որ երաժշտությունը դառնա ապագա, իսկ ապագան՝ հնչեղ ու հայկական։
Հղումը՝ https://invest.m4f.foundation/hy




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն