«Ինտերը» 6։2 հաշվով հաղթել է «Պիզային»․ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հողինակ
Իտալական Սերիա Ա-ի 22-րդ տուրի շրջանակում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայացավ «Ինտեր» - «Պիզա» հանդիպումը։ Խաղն ավարտվեց տանտերերի՝ հոկեյին բնորոշ 6:2 հաշվով ջախջախիչ հաղթանակով։
«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով վստահ խաղ ցուցադրեց ամբողջ հանդիպման ընթացքում և մասնակցեց թիմի գոլային տոնին։
Հանդիպման սկիզբը անակնկալ էր միլանյան ակումբի համար․ հյուրերը Ստեֆանո Մորեոյի դուբլի (11-րդ և 23-րդ րոպեներ) շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան 2:0 հաշվով։ Սակայն «ներաձուրիները» դրսևորեցին կամային բարձր որակներ և դեռ առաջին խաղակեսում ոչ միայն կրճատեցին, այլև հաշվի մեջ առաջ անցան։ 39-ից 43-րդ րոպեների ընթացքում աչքի ընկան Պյոտր Զելինսկին (11մ), Լաուտարո Մարտինեսը և Ֆրանչեսկո Էսպոզիտոն։
Երկրորդ խաղակեսում «ներաձուրիները» շարունակեցին ճնշումը։ Ֆեդերիկո Դիմարկոն և Անժ-Յոան Բոնին հաշիվը դարձրին 5:2։
Հանդիպման վերջակետը դրեց Հենրիխ Մխիթարյանը։ Ավելացված ժամանակում հայ կիսապաշտպանը գրավեց մրցակցի դարպասը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 6:2:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 52 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Պիզան» 14 միավորով եզրափակում է աղյուսակը (20-րդ տեղ)։
Փետրվարի 1-ին միլանյան ակումբը կմրցի «Կրեմոնեզեի» հետ, իսկ «Պիզան» մեկ օր շուտ կհանդիպի «Սասուոլոյին»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...