Փաստորեն, Գևորգ սրբազանը բոլոր շանսերն ունի այս իշխանության սրտի կաթողիկոսը դառնալու համար
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«Գևորգ սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․
Ուրեմն Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Հանրայինի եթերում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, հայտարարել է, թե իբր բազմաթիվ հոգևորականներին հայտնի է, որ 2018 թվականի հայտնի հակաեկեղեցական ակցիայի ընթացքում Արշակ սրբազանն է կազմակերպել այդ ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոցի տեղադրումը նպատակ ունենալով վարկաբեկել այդ շարժումն ու դրա մասնակիցներին։
Այս հարցազրույցից հետո նույն Գևորգ սրբազանը հարցազրույց է տվել Narek Kirakosyanին հայտնելով, թե իբր հենց 2018-ին, այդ շարժման կողմից վեհարան ներխուժելու օրերին, Արշակ սրբազանն իրեն, Գևորգ սրբազանին ասել է, որ պետք է ձգել այս շարժումը, որպեսզի Վեհափառը հրաժարական տա։
Հիմա ի՞նչ հասկանանք, Գևորգ սրբազան։ Նորից նույն հարցն է առաջ գալիս․ չե՞ս տեսնում, թե որքան ես ինքդ քեզ հակասում։ Բա որ ուզում էր Վեհափառը հրաժարական տա, բա ինչի՞ էր ուզում վարկաբեկել այդ խմբին։
Այսպիսի խճճումների մենք արդեն 7 տարի է ամենօրյա ռեժիմում ականատես ենք լինում։ Օրվա իշխանության ղեկավարի ամենօրյա ապրելակերպն է սա։ Այսօր ասում է մի բան, որն ամբողջությամբ հակասում է երեկվա ասածին։ Փաստորեն Գևորգ սրբազանը բոլոր շանսերն ունի այս իշխանության սրտի կաթողիկոսը դառնալու համար»։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան