«Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը, իրականում, համընկնում է իշխանությունների կողմից պարտադրվող «Չորրորդ Հանրապետության» գաղափարախոսության հետ» (տեսանյութ)
Ի՞նչ խաղաղություն, սա՞ է ձեր խաղաղությունը , թուրքական հոտ է գալիս իրենց խաղաղությունից։
Euromedia24-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքական գործիչ Արման Աբովյանը։
«Սա խաղաղություն չի, Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները միտված են ոչ թե խաղաղությանը, այլ՝ ընտրություններից առաջ Հայաստանի իշխանություններին աջակցելուն։
Մենք սրբորեն համոզված ենք, որ խաղաղության վերաբերյալ մեր տեսլականները համընկնում են Ադրբեջանի տեսլականի հետ, բայց սա ամենամեծ ծուղակն է, որի մեջ մեզ գցում են։
Այս իշխանությունների տեսլականն է՝ հանձնել ինչ-կա չկա և ստանալ երաշխիքներ մեզ չեն սպանի, այս քաղաքականությունն էլ բերեց Արցախի կորստին։
Ասածս ինչ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի տեսլականը խաղաղության մասին չի ենթադրում
Հայաստանի և հայերի գոյություն տարածաշրջանում։
Զավեշտը նրանում է, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը դա չեն թաքցնում»,-ասում է Աբովյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջ քաշած մտացածին Արևմտյան Ադրբեջան կոնցեպտին, ըստ Աբովյանի՝ դա հավասարազոր է այս իշխանությունների առաջ տարած 4-րդ հանրապետության կոնցեպտին․
«Երբ խոսում են 4-րդ Հանրապետությունից, հասկացեք՝ Արևմտյան Ադրբեջան։ Թուրքերը երջանկությունից իրենց շալվարներից դուրս են թռչում, քանի որ չէին պատկերացնում՝ կլինի իրավիճակ, երբ իրենց համար կարևոր խնդիրները, որոնք առնչվում են իրենց գոյաբանական հարցերին կլուծեն Հայաստանի իշխանությունները»,-ասում է Աբովյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը