Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տնտեսություն

ՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցակետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ պետական սահմանի Ագարակի անցման կետում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ, որոնց անխոչընդոտ ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի սահմանով ապրանքներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցները հնարավորինս արագ ստանան համապատասխան մաքսային ձևակերպումներ և բացթողնվեն անցման կետի տարածքից։ Միաժամանակ, մաքսային գործառնությունների նկատմամբ իրականացվող մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես վերջին շրջանում, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների և բեռնատար տրանսպորտային միջոցների փոխադրողների (վարորդների) կողմից մաքսային ձևակերպումների համար երբեմն ներկայացվում են թերի կամ ոչ ամբողջական փաստաթղթեր։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։

Կոմիտեն հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրողը պարտավոր է 1 ժամվա ընթացքում մաքսային մարմնին ծանուցել ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքների ժամանման մասին՝  ներկայացնելով Օրենսգրքի 89-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները։ Բացի այդ, փոխադրողը կամ Օրենսգրքի 83-րդ հոդվածում նշված այլ անձինք ժամանման մասին ծանուցման պահից սկսած՝ 3 ժամվա ընթացքում պարտավոր են կատարել համապատասխան մաքսային գործառնություններից որևէ մեկը․

  • ապրանքները հանձել ժամանակավոր պահպանման,
  • լրացնել մաքսային հայտարարագիր,
  • Միության մաքսային տարածքից արտահանել ապրանքները։

Միաժամանակ, Օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված է, որ Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները, ի թիվս այլ փաստաթղթերի, ներառում են նաև  տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր և փոխադրվող ապրանքների վերաբերյալ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթեր (ինվոյս, հաշիվ-ապրանքագիր և այլն)։ Հետևաբար, վերը ներկայացված մաքսային գործառնությունների իրականացման (ժամանակավոր պահպանման հանձնելու կամ մաքսային հայտարարագրի լրացման) համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները չներկայացնելու դեպքում՝ փոխադրողը կամ շահագրգիռ այլ անձինք նույն ժամանակահատվածում պետք է ձեռնարկեն միջոցներ՝ ապրանքների և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցների Միության մաքսային տարածքից վերաարտահանման համար։

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն՝  ԻԻՀ-ում գրանցված (հաշվառված) բեռնատար տրանսպորտային միջոցների համար ՀՀ մուտք գործելիս ենթակա են վճարման ճանապարհային և բնապահպանական հարկեր։