Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Տեսանյութեր

Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Հայաստանում հայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են անվտանգության նոր մարտահրավերները։ Նոր՝ եզակի ինտերակտիվ կլոր սեղանի ձևաչափ։

Տեղի է ունեցել կլոր սեղան՝ նոր և եզակի ինտերակտիվ նախագիծ «Մեծ քննարկում» խորագրով, որի շրջանակում Հանրապետության առաջատար փորձագետներն ու քաղաքական գործիչները քննարկել են Հայաստանի անվտանգության հարցերը, մարտունակ բանակի գոյությունը, տարածաշրջանային անվտանգության վրա ռուսական ռազմական բազայի ազդեցությունը, Սյունիքում տիրող իրավիճակը, «Թրամփի ճանապարհը», ռազմական ուժերի հավասարակշռության փոփոխությունները, ինչպես նաև մոտ ապագայում հնարավոր սպառնալիքները։

Բանախոսներն էին՝

— Սուրեն Սուրենյանց, «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցության նախագահ
— Մենուա Սողոմոնյան, «Հայաքվե» միավորման անդամ
— Գառնիկ Իսագուլյան, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ
— Հայկ Նահապետյան, ռազմական փորձագետ

Քննարկման մոդերատորն էր Վահան Բաբայանը՝ «Ռեֆորմիստների կուսակցություն» կուսակցության նախագահը։

Վահան Բաբայանը նշեց, որ սա առաջին այս ձևաչափի նախագիծն է և բացի ընդհանուր հարցերից՝ նա հնչեցնելու է նաև այն հարցերը, որոնք նա ստացել է լրագրողներից, փորձագետներից և ակտիվ քաղաքացիներից։

Վահան Բաբայանը հարց հնչեցրեց. «Ո՞վ է լինելու Սյունիքի երաշխավորը, և ո՞վ կարող է պաշտպանել Սյունիքը՝ բացի ՀՀ-ից»։ Ինչին ի պատասխան՝ պարոն Նահապետյանը մասնավորապես ասաց.

«Արձանագրենք, որ Հայաստանն Ադրբեջանի հետ առ այսօր գտնվում է պատերազմի մեջ։ Ավելին՝ Հայաստանը մեկ այլ պետության՝ Թուրքիայի հետ նույնպես չհայտարարված պատերազմի մեջ է։ 1993 թվականին Թուրքիայի ԶՈւ երրորդ դաշտային բանակը 3 անգամ փորձ արեց ռազմական տեխնիկա և անձնակազմ մտցնել Հայաստան։ Եվ միայն Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ կեցվածքի հետևանքով դա կանխվեց։ Այսինքն՝ այսօր Հայաստանի Հանրապետությունը երկու պետության հետ չհայտարարված պատերազմի մեջ է։ Արձանագրենք դրանից բխող հետևությունները. սովորաբար պատերազմի ժամանակ եթե հրադադարի ռեժիմ է, որը փորձ է անում վերաճել երկարատև կայուն խաղաղության, պարտվող կողմին անհրաժեշտ է երաշխավոր՝ միջնորդ։ Մենք այդ միջնորդին ունեինք, հիմա չունենք»։

 

Նահապետյանը խոսեց նաև «Թրամփի ուղու» մասին։


«Ինչ ասել է՝ «Թրամփի ուղի»։ Դա «Զանգեզուրի միջանցքով» անցնող ճանապարհ է, ավտոմոբիլային երկաթուղի։ Եթե Ադրբեջանը բազմամիլիոնանոց փոխհատուցում ուզի Հայաստանից՝ ռազմական տուգանք, կամ պահանջի բնակչության վերադարձը, կարո՞ղ ենք անել։ Հայ-իրանական սահմանին այսպիով՝ ՆԱՏՕ-ի զորք է լինելու»,-ասաց նա։ 

Վահան Բաբայանը հարց հնչեցրեց նաև մեր՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու մասին։
«Մենք ո'չ զորավարժության ենք մասնակցում, ո'չ նիստերի, ո'չ էլ որևէ այլ միջոցառման։ Ոչ այն է՝ դուրս ենք գալիս, ոչ այն է՝ հետ ենք վերադառում։ Ըստ Ձեզ՝ որքան է շարունակվելու այս վիճակը։ Եթե այն վատ երաշխավոր է, վատ ռազմական միավոր է, ինչո՞ւ դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից»։

«Հայաստանը Սև լճի շրջանում դեպքերից հետո դիմել է ՀԱՊԿ-ին խորհրդակցությունների հոդվածով։ Այսինքն՝ Հայաստանը ինչ-որ փաստեր է ուղարկել՝ խնդրելով գնահատել։ Այդ ժամանակ Հայաստանը չէր կարող զինված միջամտության մասին որոշում ընդունել։

Երկրորդը Ջերմուկի դեպքերն են։ Դրանց ժամանակ Հայաստանը չորրորդ հոդվածով է դիմում։ ՀԱՊԿ-ը գալիս է մասնագիտական խմբով՝ տեղում ուսումնասիրելու՝ եղե՞լ է արդյոք ՀՀ սահմանների խախտում և ագրեսիվ գործողություններ ՀՀ-ի նկատմամբ։ Խումբը գալիս է, բայց Հայաստանի պատկան մարմիններից ոչ մեկը նրանց հետ չի հանդիպում։ Երկու օր հետո գալիս է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Ստանիսլավ Զասը՝ տեղում որոշում կայացնելու, և ո'չ Փաշինյանը, ո'չ Պապիկյանը չեն հանդիպում նրա հետ։ 

Մի կողմից՝ Ջերմուկից էին խփելու, մյուս կողմից՝ Նախիջևանից։ Ո՞վ կանգնեցրեց։ ՌԴ ԱԳ նախարարի մամլո խոսնակը՝ Զախարովան։ Նա հրապարակավ ասաց՝ այո, մենք ենք կանգնեցրել, և դա կանգնեցրել է 102-րդ ռազմաբազայի զինանձնակազմը՝ լրիվ պատահաբար, երբ հարավ և հարավարևելյան տեսարժան վայրերն էր նայում։ Այս ամենի բուն նպատակն էր Ադրբեջանին Արցախը ուժով վերցնելու բուն հնարավորություն տալը։ Մեր տարածաշրջանում պատերազմ չէր լինի»,-ասաց պարոն Նահապետյանը։ 

Հայկ Նահապետյանը նաև նշեց՝ հեշտ է պարտությունը ՀԱՊԿ-ի գրպանը գցել.