Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ արևային–կուտակման մարտկոցային պարկն է շահագործման հանձնվել Դանիայում
Դանիան հասել է վերականգնվող էներգիայի զարգացման կարևոր հանգրվանի շահագործման հանձնելով Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ արևային– կուտակման մարտկոցային պարկը, որի ընդհանուր պահեստավորման հզորությունը կազմում է 200,000 կիլովատտ-ժամ, գրում է naked-science.ru–ն։
Կառույցը գտնվում է Վիբորգում, որը երկրի երկրորդ ամենամեծ նահանգն է։ Կվոստեդ համալիրը մեծ մարտկոցային համակարգ է ինտեգրված այն գործող արևային պարկի մեջ, որը գործում է 2022 թվականից։ Նախագիծը ներկայացրել է «European Energy»-ն, որը ցամաքային և ծովային քամու և արևային էներգիայի լուծումների դանիական մշակող ընկերություն է։ Ինտեգրված մարտկոցային մոդուլները թույլ են տալիս էլեկտրաէներգիա կուտակել արևային բարձր արտադրողականության ժամանակահատվածներում և հետագայում այն վերադարձնել ցանցին, երբ արտադրությունը նվազում կամ լիովին դադարում է։
«European Energy»-ի տեխնոլոգիական զարգացման ղեկավար Մադս Լիկե Անդերսենը նշել է, որ «Kvosted» արևային մարտկոցային պարկի շահագործման հանձնումը նշանավորում է ընկերության կողմից այս նոր տեխնոլոգիայի լայնածավալ ներդրման սկիզբը։
Էներգիայի կուտակման մարտկոցային համակարգը նախատեսված է ցանցի կայունությունն ապահովելու համար։ Բարձր արեգակնային ակտիվության օրերին արևային էլեկտրակայանները արդեն իսկ կարող են ծածկել երկրի էլեկտրաէներգիայի կարիքների ավելի քան 60%-ը։ Միևնույն ժամանակ, վերականգնվող էներգիայի աղբյուրների աճող մասնաբաժինը մեծացնում է կուտակիչ համակարգերի անհրաժեշտությունը, որոնք կարող են հավասարակշռել արտադրությունը անկայուն արտադրության ժամանակ և ապահովել էներգամատակարարումը մութ ժամանակահատվածներում։
200,000 կիլովատտ-ժամ հզորությամբ մարտկոցային պարկը կարող է կուտակել բավարար էլեկտրաէներգիա մոտավորապես 18,000 տնային տնտեսությունների միջին օրական սպառումը ծածկելու համար։ Այս հզորությունը հարթեցնում է էլեկտրաէներգիայի արտադրության տատանումները և նպաստում է էլեկտրաէներգետիկ ցանցի կայունությանը։
Ամբողջ նախագիծը՝ ներառյալ մարտկոցների տեղադրումը, արևային պարկի և ցանցի հետ էլեկտրական ինտեգրումը, ինչպես նաև դրանց հետ կապված ենթակառուցվածքների ստեղծումը, արդեն իսկ ավարտվել է։ Շինարարությունը տևել է ընդամենը յոթ ամիս։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...