Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Միլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան
Տեսանյութեր

ՀՀ կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ․ Արամ Վարդևանյանի ելույթը IRF գագաթնաժողովում

Շնորհակալություն IRF գագաթնաժողովին՝ այսօր Ձեր առջև ելույթ ունենալու հնարավորության համար։

Ես գալիս եմ իմ հայրենիքից՝ Հայաստանի Հանրապետությունից՝ ուժեղ երկրից, որը հարուստ է տաղանդավոր և աշխատասեր մարդկանցով։ Մի ազգ, որը ենթարկվել է ցեղասպանության, ճնշումների, շրջափակումների, տեսել պատերազմներ, բայց երբեք չի կորցրել հավատը։

301 թվականին Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, ինչը մեր երկիրը դարձրեց առաջին քրիստոնյա ազգը։ Դարեր շարունակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պահպանել է մեր ազգային, կրոնական և մշակութային ինքնությունը։ Դժվարին ժամանակներում, նույնիսկ ինքնիշխանության բացակայության պակմաններում Եկեղեցին մնացել է մեր խարիսխը՝ միավորելով հայերին հայրենիքում և Սփյուռքում։

Վերջին տարիներին հայ ժողովուրդը դիմակայել է նոր դժվարությունների։ Արցախյան 44-օրյա պատերազմը, որին հաջորդեց ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանումն իրենց տներից։ Դարավոր քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը վանդալիզմի են ենթարկվել՝ զրկելով քրիստոնյա հայերին պաշտամունքի վայրերից, որտեղ պահվում էին սուրբ մասունքներ։

Մեր խոսքի ընթացքում Քրիստոնյա հայերը որպես քաղբանտարկյալներ պահվում են Ադրբեջանում, որտեղ այսօր գտնվում է նրանցից առնվազն 19-ը։ Հատկանշական է, որ նախագահ Թրամփը հրապարակավ աջակցել է Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը։

Թեև Հայկական Եկեղեցին ենթարկվել է կրոնական հալածանքների օտար պետությունների կողմից, այսօր մենք ականատես ենք լինում աներևակայելի երևույթի՝ միջամտության մեր Եկեղեցու վրա Հայաստանի կառավարող ուժերի և կառավարության կողմից։

Անցյալ գարնանից սկսած՝ Հայաստանի կառավարության առաջատար դեմքերը գործադիր իշխանության պահանջել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայ Սուրբ Եկեղեցու առաջնորդի հրաժարականը։ Սա նույնն է, ինչ եթե կաթոլիկ երկրի առաջնորդը պահանջեր Հռոմի Պապի հրաժարականը։

Առաքելական Եկեղեցու չորս եպիսկոպոսներ շարունակում են կալանավորված մնալ: Մեր Առաքելական Եկեղեցու վեց սրբազանների մեղադրանք է ներկայացվել, սահմանափակելով ազատ տեղաշարժը: Այս մեղադրանքները խախտում են պատշաճ իրավական գործընթացը և հակասում են իրավական երաշխիքներին։

Անցյալ հունիսին ձերբակալվեց և կալանավորվեց նաև Առաքելական Եկեղեցու ամենախոշոր դոնորը՝ Սամվել Կարապետյանը, ում ներկայացնելու պատիվն ունեմ ես։ Երբ լրագրողը հարցրեց պարոն Կարապետյանին Եկեղեցու հալածանքների մասին, նա հայտարարեց, որ միշտ կանգնած է եղել Հայ Եկեղեցու կողքին և մասնակցելու է Եկեղեցու պաշտպանությանը՝ մեջբերում եմ՝ «Մեր ձևով»։

Ի պատասխան այդ խոսքերի՝ Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարությամբ հանդես եկավ։ Մի քանի ժամ անց պարոն Կարապետյանի տունը խուզարկվեց, և նա ձերբակալվեց ու կալանավորվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Միայն այդ խոսքերի համար պարոն Կարապետյանը 200 օր անցկացրել է ծանրագույն պայմաններում, մի ՔԿ հիմնարկում որը հայտնի է, որպես «ԿԳԲ-ի նկուղ»։

Հայաստանի կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր Եկեղեցու դեմ։ Նախնական կալանքը վերածվել է պատժի, ինչն անընդունելի է։ Մեր ազգային բարերարը և սուրբ առաջնորդները դարձել են քաղբանտարկյալներ մեր իսկ երկրում։

Իմ փաստաբանական 15 տարվա պրակտիկայի ընթացքում ես երբեք չեմ տեսել կրոնական ազատության նման ակնհայտ խախտումներ:

Մեկ տարի առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մի շատ կարևոր հայտարարություն արեց. «Մենք պետք է ավելին անենք, քան պարզապես խոսենք ժողովրդավարական արժեքների մասին։ Մենք պետք է ապրենք դրանցով»։ Ես հավատում եմ, որ հենց այս բանաձևի միջոցով է հնարավոր հաջողել։

Ես աղոթում եմ, որ մենք միասին կարողանանք խթանել և ավելի լավ պաշտպանել կրոնի ազատությունը ոչ թե խոսքով, այլ գործով։ Ես աղոթում եմ բոլոր նրանց ազատության համար, ովքեր ապօրինի կերպով կալանավորված են և ենթարկվում են անօրինական հալածանքների իմ հիասքանչ երկրում և արտասահմանում։ Շնորհակալություն, Աստված բոլորին պահապան»։