Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Սպորտ

Հայտնի են 2025–2026 թթ․ «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ հասած թիմերը

Մեկ թիմ UWC Արեւելյան Աֆրիկա քոլեջից եւ երկու թիմ` UWC Հարավարեւելյան Ասիայի՝ «Արեւելյան» եւ «Դովեր» ուսումնական ավաններից կմրցեն «Երիտասարդական Ավրորայի» դրամաշնորհի համար

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ «Միացյալ աշխարհի քոլեջների», «Կրթություն բոլորի համար» համաշխարհային ցանցի եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի հետ համատեղ հայտարարել է 2025-2026 թթ․ «Երիտասարդական Ավրորա» մրցույթի եզրափակիչ փուլ հասած թիմերի անունները։ Դրանք ներկայացնում են UWC Արեւելյան Աֆրիկան, UWC Հարավարեւելյան Ասիայի՝ «Արեւելյան» եւ «Դովեր» ուսումնական ավանները։

2017 թ-ից սկսած «Երիտասարդական Ավրորան» խրախուսում է մրցույթին մասնակցող դպրոցների ուսանողական թիմերին՝ մշակել նորարարական լուծումներով նախագծեր, որոնք կօգնեն հաղթահարել մարդասիրական խնդիրներն իրենց համայնքներում։ Հայտերը գնահատվում են՝ ըստ ստեղծարարության, կայունության, կատարած ուսումնասիրության որակի եւ երկարաժակետ ազդեցության ներուժի։ Ամեն տարի հաղթող թիմը ստանում է 10․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ նախագիծը զարգացնելու եւ իրագործելու համար։

Մրցույթի շրջանակում ուսանողական թիմերը մշակում ու առաջարկում են լուծումներ իրենց համայնքներում առկա մարդասիրական խնդիրները հաղթահարելու համար եւ մրցում են ֆինանսավորում ստանալու համար, որպեսզի կյանքի կոչեն իրենց գաղափարները։ Եզրափակիչ փուլ անցած երեք թիմերի նախագծերը ներկայացնում են հայտնի մարդասիրական գործիչներից, ձեռներեցներից եւ համաշխարհային առաջնորդներից կազմված հանձնաժողովին։ Յուրաքանչյուր թիմին հանձնաժողովը տալիս է առանձին կարծիք եւ օգնում կատարելագործել նախագծերը։

2025–2026 թ․ մրցույթին աշխարհում գործող UWC դպրոցներից ներկայացվել է 15 հայտ։ Եզրափակիչ հասած երեք նախագծերն արտացոլում են մարդասիրական գործունեությանը նվիրված երիտասարդների ստեղծարար մոտեցումները, կարեկցանքն ու առաջնորդությունը։ Հաջորդ ամիս կկայանա մրցույթի եզրափակիչ փուլը։ Մինչեւ այդ թիմերը ջանասիրաբար աշխատում են իրենց նախագծերի վրա, որպեսզի արժանանան «Ավրորայի» ֆինանսավորմանը եւ իրագործեն իրենց ազդեցիկ նախաձեռնությունները։

«Երիտասարդական Ավրորան» արդեն զգալի ազդեցություն է ունեցել՝ աջակցելով ուսանողական նախագծերին, որոնք խթանում են նշանակալի եւ կայուն փոփոխություններ ամբողջ աշխարհում: Նախորդ տարիների հաղթողներից են UWC Մահինդրա քոլեջն իր «Վառարան» նախագծով (2024-2025 թթ․)։ Դրա նպատակն է արեւմտյան Հնդկաստանի գյուղական վայրերում ավանդական ցեխի վառարանները փոխարինել տեղական արտադրության J-աձեւ այրման խցիկներ ունեցող վառարաններով։ Սա օգնում է մինչեւ 86% նվազեցնել առողջության համար վտանգավոր արտանետումները, կիսով չափ կրճատել վառելափայտի օգտագործումը՝ էականորեն նվազեցնելով թունավոր գոլորշիները։ Հաղթողներից են նաեւ UWC Չանգշու Չինաստան քոլեջի «Լուսավորչություն» (2023–2024 թթ.) նախագիծը, որն ուղղված է գյուղաբնակ անապահով երիտասարդների կարողությունների զարգացմանը, եւ UWC Դիլիջանի թիմի «Կոմբիլի» (2022-2023 թթ․) նախագիծը, որն օգնում է լուծել կենսաթափոնների հարցը՝ նպաստելով քաղաքային այգիների ձեւավորմանը։

Եզրափակիչ անցած նախագծերի մասին մանրամասն տեղեկատվությունը՝ ստորեւ․

«Մաջիլիկո» (Majiliko) նախագիծ՝ UWC Արեւելյան Աֆրիկա

«Մաջիլիկո» նախագծի նպատակն է լուծել մաքուր եւ սանիտարական ջրի ու երաշտի համաշխարհային խնդիրը՝ ավազով աշխատող ջրի բնական ֆիլտրերի բաշխման միջոցով։ Սա արդյունավետ, կայուն եւ քիչ ծախսատար լուծում է, որը կարող է վերափոխել տնային տնտեսությունները։

«Մաջիլիկո» նախագիծը ներկայացնող թիմից Անան նշում է. «Ես մեծացել եմ Չիլիում, որտեղ անհավասարություն է, եւ մարդկանց կենսափորձը խիստ տարբեր է։ Ինձ համար պարզ էր, որ ջրի հասանելիությունը լիովին կախված է սոցիալական դիրքից։ Որոշ մարդիկ խմելու ջուր չունեն, իսկ ոմանք հսկայական լողավազաններ ունեն իրենց տներում։ Ես հավատում եմ այս նախագծին։ Կարծում եմ՝ կարեւոր է գտնել լուծումներ, որոնք կարող են իսկապես ազդել մարդկանց կյանքի վրա։ Մեր նպատակը հենց դա է»։

«ԼԻՆՔ» նախագիծ՝ UWC Հարավարեւելյան Ասիայի «Արեւելյան» ուսումնական ավան

«Լինք» նախագծի նպատակն է օգնել Սինգապուրում աշխատող միգրանտներին՝ անհատական աշխատարանների եւ ուսուցման անհատականացված թվային հարթակի միջոցով ձեռք բերել կիրառական անգլերենի տարրական գիտելիք։ «ԼԻՆՔ» նախագիծը նպատակ ունի Սինգապուրում աշխատող միգրանտների հաղորդակցությունը, մշակութային ինտեգրումը եւ անգլերենի իմացությունը բարելավելու միջոցով խթանել սոցիալական կայունությունը։
«ԼԻՆՔ» նախագիծը ներկայացնող թիմի անդամ Վիդիփը բացատրում է. «Անգլերենի իմացության բարելավումը միգրանտ համայնքներում միայն քերականական ճշգրիտ կանոնների կամ բարդ բառապաշարի կիրառման մասին չէ։ Այն հնարավորություն է տալիս, որ անկախ ծագումից կամ էթնիկ պատկանելությունից՝ բոլորն իրենց զգան տեսանելի, լսված եւ վստահ։ Հետեւելով, թե ինչպես են աշխատող մարդիկ կարողանում շարադրել իրենց մտքերն ու պատմությունները, առավել հեշտությամբ կատարում առօրյա առաջադրանքները, հասկացանք, որ այս նախագիծը հնարավորություն կտա փոփոխություններ իրականացնել միգրանտների շրջանում՝ անգլերենի իմացության միջոցով»:

«Նիրա» նախագիծ՝ UWC Հարավարեւելյան Ասիայի «Դովեր» ուսումնական ավան

«Նիրա» նախագծի նպատակն է Սինգապուրի հասարակության մեջ մենստրուալ առողջապահական խնամքի մասին ոչ պաշտոնական, մտերմիկ եւ բաց զրույցները խթանելու միջոցով աջակցել բոլոր տարիքի կանանց եւ աղջիկներին։ Խաղային մոտեցման եւ համայնքը զարգացնելու միջոցով՝ «Նիրա» նախագծի թիմը մտադիր է փոխել վերաբերմունքը մենստրուալ առողջապահության վերաբերյալ քննարկումների նկատմամբ եւ այնպես անել, որ ճշգրիտ տեղեկությունը, ըմբռնումն ու ապրումակցումն սկիզբ առնեն ամենակարեւոր կետից՝ տնից։

«Նիրա» նախագիծը ներկայացնող թիմի անդամ Ադիթին նշում է. «Ըստ իս՝ այս նախագիծը կարեւոր քայլ է մենստրուալ ցիկլի մասին իրազեկությունը բնականոն կյանքի բաղկացուցիչ մաս դարձնելու համար։ Այն կօգնի ընտանիքներին հասկանալ, որ մենստրուացիան առողջ եւ նորմալ ընթացք է: Այս նախագիծն ամրապնդեց իմ սերն ու եռանդը կանանց հնարավորություններն ընդլայնելու գործի նկատմամբ»։
Լուսանկարը՝ UWC Ատլանտիկի
***
«Երիտասարդական Ավրորայի» մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նախագիծն սկսել է 2017 թվականին եւ իրականացնում է «Միացյալ աշխարհի քոլեջների», «Կրթություն բոլորի համար» համաշխարհային ցանցի եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի հետ։ Այն խրախուսում է երիտասարդ առաջնորդներին՝ լուծել իրենց համայնքներում առկա մարդասիրական խնդիրները:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը խթանում է մարդասիրական գործունեությունն աշխարհի տարբեր անկյուններում՝ բացահայտելով եւ աջակցելով մերօրյա բացառիկ հերոսներին։ «Ավրորան» ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Անցած տասը տարում այն աջակցել է մարդասիրական ճգնաժամերից տուժած ավելի քան 3.5 միլիոն մարդու։ Ֆինանսական աջակցություն տրամադրելով աշխարհի տարբեր անկյուններում մարդասիրական աշխատանք իրականացնողներին, այն օգնում է մարդասիրական արժեքների եւ գործի տարածմանը նաեւ ապագայում։
Ավելին իմանալու համար այցելեք www.АuroraHumanitarian.org։

UWC-ի մասին

UWC-ն (Միացյալ աշխարհի քոլեջներ) համաշխարհային շարժում է, որը կրթության միջոցով միավորում է մարդկանց, ազգերն ու մշակույթները՝ նպաստելով խաղաղությանն ու կայունությանը: Չորս մայրցամաքներում գործող 18 UWC դպրոցները միավորում են տարբեր ծագում ունեցող ուսանողների: «Միացյալ աշխարհի քոլեջները» հիմնադրվել է 1962 թ․ եւ արդեն ունի ավելի քան 85․000 շրջանավարտների կուռ համայնք, որոնք նվիրված են աշխարհը բարեփոխելու գործին։

Ավելին իմանալու համար այցելեք www.uwc.org կամ հետեւեք մեզ Facebook, Instagram եւ LinkedIn հարթակներում։