Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի Չինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ Որտեղի՞ց են Գուրգեն Սիմոնյանի ֆինանսները
Ընտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիներ․ Փաշինյանը՝ լավագույնը, ինչ պատահել է քոչվոր ժողովրդինՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է ԱվանումԶոհվածների ընտանիքները և արցախահայությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըՄենք ամեն ինչ անելու ենք մարդկանց համար, ոչ թե մեր գրպանների․ Սամվել ԿարապետյանՇատ մեծ տնտեսական գոտի Հրազդանում․ ԿարապետյանԿոտայքի մարզում մոտ 27% բնակչության աղքատ են․ Սամվել ԿարապետյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել է ԷջմիածինՎարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան
Տեսանյութեր

Ինչպես է Հայաստանը ներգրավում հանքարդյունաբերական ներդրումներ. Վարդան Ջհանյանը` Minig.com.au-ին

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ Ռիադում FMF-2026 միջազգային ֆորումի ընթացքում հարցազրույց է տվել Mining.com.au յութուբյան ալիքին։

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

Շատ ուրախ եմ այսօր այստեղ նստել Վարդան Ջանյանի հետ։ Նա Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահն է։ Բարի գալուստ։ Ինչպես հասկանում եմ՝ սա Ձեր առաջին մասնակցությունն է Future Minerals Forum-ին։ Կարո՞ղ եք ասել՝ ինչն է Ձեզ բերել այստեղ և ինչ ակնկալիքներ ունեք։

_Շնորհակալություն հրավերի համար։ Այո, սա Հայաստանի համար առաջին փորձն է` մասնակցել այս մեծ միջոցառմանը։ Մինչ այժմ մենք հիմնականում մասնակցում էինք Լոնդոնում անցկացվող Future Minerals Conference-ին, սակայն մեզ համար այս տարածաշրջանային ֆորումը կարող է դառնալ նույնիսկ ավելի կարևոր։

Սաուդյան Արաբիան գտնվում է Մերձավոր Արևելքում, իսկ Հայաստանը՝ շատ մոտ այդ տարածաշրջանին․ մենք գտնվում ենք Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ռուսաստանի միջև։ Այս փորձը մեզ համար շատ կարևոր է։

Մեր պատվիրակության կազմում այստեղ են նաև կառավարության ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՏԿԵՆ փոխնախարարը։ Սա մեծ հնարավորություն է՝ ձեռք բերելու փորձ և զարգացնելու մեր մասնակցությունը այս ֆորումին նաև առաջիկա տարիներին։

Դուք իսկապես բարձր մակարդակի պատվիրակություն ունեք։ Կարո՞ղ եք պատմել Սաուդյան Արաբիայի և Հայաստանի հարաբերությունների մասին, հատկապես հանքարդյունաբերության, մետաղների և օգտակար հանածոների ոլորտում։ Եվ նաև գիտեմ, որ Հայաստանը հյուրընկալելու է COP 17-ը այս տարի։ Գուցե այստեղ փորձ եք ձեռք բերում նման մեծ միջոցառումների կազմակերպման համար։

_Այո, ճիշտ եք։ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները դեռ նոր են սկսվում, և դեռևս մեծ ծավալ չեն ունեցել։ Սակայն դա մեզ համար մեծ հնարավորություն է, քանի որ մեր կողքին կա հզոր տնտեսություն, որի հետ տնտեսական կապերը դեռ քիչ են զարգացած։ Սա նշանակում է, որ մեծ ներուժ կա համագործակցության համար։

Ինչ վերաբերում է մեծ միջոցառումներին՝ այս ֆորումը մեզ համար շատ ուսանելի է, քանի որ մենք այս տարի Հայաստանում նույնպես հյուրընկալելու ենք խոշոր միջազգային միջոցառում։

Այդ երեք օրերի ընթացքում մենք շատ բան ենք սովորելու և այդ փորձը կփոխանցենք ու կկիրառենք Հայաստանում։ Բացի այդ, մեզ համար շատ կարևոր է այն, ինչ անում է Սաուդյան Արաբիան հանքարդյունաբերության ոլորտում․ նրանք մեծ ներդրումներ են կատարում, բացում են ոլորտը նոր ներդրողների համար։

Սա լավ օրինակ է Հայաստանի համար, քանի որ մենք ևս կարիք ունենք բարձր որակի նոր ներդրողների։ Սաուդյան փորձը՝ ինչպես գրավել ներդրումներ, շատ օգտակար կարող է լինել մեզ համար։

Իսկ ի՞նչ արդյունքներ եք ակնկալում այս մասնակցությունից Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի համար։

_Արդյունքները բազմաթիվ են։ Առաջին հերթին՝ նոր գաղափարներ։ Այստեղ խոսքը միայն ներկա իրավիճակի մասին չէ, այլ ապագայի` նոր տեխնոլոգիաների, նոր մոտեցումների և լավագույն փորձի։

Երկրորդը՝ կապերի ստեղծում։ Այստեղ հավաքված են հանքարդյունաբերության ոլորտի առաջատար ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից։ Այսպիսի ցանց ունենալը շատ կարևոր է, որովհետև այս ոլորտում մրցակցությունը այնքան էլ շուկայի համար չէ, քանի որ մետաղների պահանջարկը շատ մեծ է։ Այստեղ ավելի կարևոր է գործակցությունը, փորձի և գիտելիքի փոխանակումը։

Մենք արդեն ծանոթացել ենք շատ մասնագետների հետ և նրանց հրավիրել ենք Հայաստան՝ մասնակցելու COP-ին և մեր տարածաշրջանային հանքարդյունաբերական ֆորումին։ Այս գործակցությունները կարող են ստեղծել լավ միջավայր Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։

Վերջում մի հավելյալ հարց։ Ի՞նչ կասեք օտարերկրյա ներդրողներին, որոնք քիչ բան գիտեն Հայաստանի հանքարդյունաբերական իրավական միջավայրի մասին։ Որո՞նք են դրա հիմնական առավելությունները։

_Շատ կարճ նշեմ մեկ հիմնական հանգամանք։ Այստեղ` այս ֆորումում, դուք տեսնում եք, որ բիզնեսը և կառավարությունը միասին են ներկայացված։ Դա ցույց է տալիս, որ Հայաստանում կա բաց և առողջ գործակցություն կառավարության և մասնավոր հատվածի միջև։

Երբ կառավարությունը հասկանում է բիզնեսի կարիքները և գործակցում է նրա հետ, ստեղծվում է լավ միջավայր ներդրողների համար։ Հայաստանում հենց այդպիսի միջավայր կա՝ որտեղ բիզնեսն ու պետությունը միասին ցանկանում են զարգացնել ոլորտը։ Սա ներդրողի համար ամենակարևոր ազդակներից մեկն է։

Շատ շնորհակալ ենք Ձեր ժամանակի համար։ Շատ հետաքրքիր էր ծանոթանալ Հայաստանին՝ որպես հանքարդյունաբերական ուղղության։ Հոկտեմբերին մենք սպասում ենք COP 17-ին և կշարունակենք հետևել Հայաստանի զարգացումներին։