Աստղաբաշխական կորուստ․ Սաուդյան առաջնությունը միլիարդների վնաս է կրել
Ամերիկյան FOX Sports հեռուստաընկերությունը որոշել է հրաժարվել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնության հեռարձակումներից։ Պատճառը «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված շարունակական կոնֆլիկտային իրավիճակն է, հաղորդում է Speedline պորտալը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ FOX Sports-ի հետ համագործակցության դադարեցումը Սաուդյան լիգային հասցրել է մոտ 2,4 միլիարդ դոլարի վնաս, որը կապված է լիգայի գլոբալ մեդիա և կոմերցիոն նախագծերի հետ։ FOX Sports-ը դարձավ առաջին խոշոր միջազգային հեռուստաընկերությունը, որը դադարեցրեց Սաուդյան Արաբիայի առաջնության լուսաբանումը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռոնալդուն բոյկոտում է «Ալ-Նասրի» հանդիպումները՝ դժգոհ լինելով, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի Սուվերեն հիմնադրամը (PIF) կառավարում ակումբը մրցակիցների համեմատ։ Շրջանառվում էին նաև լուրեր, որ պորտուգալացի հարձակվողը ամռանը կարող է հեռանալ սաուդյան ակումբից։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 22 հանդիպում, դարձել 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ ամռանը Ռոնալդուն երկարաձգել էր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2027 թվականը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...