Էստոնիայում անցկացված հուշամրցաշարում Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվել է Քրիստիան Պալուսալուի անվան 37-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում էին մեր հավաքականները։ Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։
Ազատ ոճայիններից մրցաշարի չեմպիոններ են դարձել 61 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Արսեն Հարությունյանը, 70 կգ Դավիթ Մարգարյանը, 74 կգ Նարեկ Հարությունյանը, 79 կգ Հրայր Ալիխանյանը, 97 կգ Կնյազ Իբոյանը և 125 կգ Խաչատուր Խաչատրյանը։
Արծաթե մեդալակիրներ են դարձել 61 կգ Մեջլում Մեջլումյանը, 65 կգ Արման Մուսիկյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Կնյազ Իբոյանը։
86 կգ Ռազմիկ Եփրեմյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր։
Հունահռոմեական ոճի ըմբիշներից չեմպիոններ են դարձել 60 կգ Սուրեն Աղաջանյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 72 կգ Գասպար Տերտերյանը, 77 կգ Մալխաս Ամոյանը, 82 կգ Սամվել Գրիգորյանը, 97 կգ Հայկ Խլոյանը և 130 կգ Արամայիս Հարությունյանը։
67 կգ Յուրիկ Հովեյանը, 72 կգ Աշոտ Խաչատրյանը և 97 կգ Ռուբեն Գևորգյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։
Երրորդ տեղ են զբաղեցրել 63 կգ Արմեն Սուքիասյանը, 77 կգ Սամվել Տերտերյանը, 82 կգ Մարտիկ Պետրոսյանը և 87 կգ Գևորգ Թադևոսյանը։
Հուշամրցաշարին մասնակցել են 14 երկրի ըմբիշներ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...