Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Գազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Azdararir.am հարթակի միջոցով 2025 թվականին ստացվել է 600 ազդարարում, նախաձեռնվել է 26 քրվարույթ

2019-2025 թվականներին ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի՝ azdararir.am-ի միջոցով, ստացվել է 1610 ազդարարում, որոնցից 1324-ը՝ անանուն: 73 ազդարարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, որոնցից 7-ն ուղարկվել է դատարան, 2-ով կայացվել են դատական ակտեր:

Մասնավորապես՝

2019 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 188 ազդարարում, որոնք բոլորը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 188 ազդարարումներից 153-ը եղել են անանուն: 97-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 91-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 21-ով վարույթը կարճվել է, 59-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 17-ն ուղարկվել է ըստ ենթակայության: 5 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ:

2020 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 140 ազդարարում, որոնք բոլորը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 140 ազդարարումից 119-ը եղել է անանուն: 91-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 33-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 24-ով վարույթը կարճվել է, 86-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 15-ն ուղարկվել է ըստ ենթակայության: 1 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ:

2021 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 75 ազդարարում, որոնցից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 75 ազդարարումներից 70-ը եղել են անանուն: 59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 32-ով վարույթը կարճվել է, 47-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար: 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ:

2022 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 116 ազդարարում, որոնցից 48-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 116 ազդարարումներից 74-ը եղել են անանուն: 81-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 35-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 41-ով վարույթը կարճվել է, 78-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար: 9 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ:

2023 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 116 ազդարարում, որոնցից 53-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 116 ազդարարումներից 99-ը եղել են անանուն: 94-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 22-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 47-ով վարույթը կարճվել է, 87-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար: 1 ազդարարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:

2024 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 380 ազդարարում, որոնցից 301-ը՝ անանուն: 274-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 106-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 39-ով վարույթը կարճվել է, 237-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար: 21 ազդարարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:

2025 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 600 ազդարարում, որից 508-ը՝ անանուն: 247 ազդարարումով մերժվել է ազդարարման վարույթ հարուցելը, 352-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 1-ն ուղարկվել է ըստ ենթակայության: 26 ազդարարման հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Հիշեցնենք, որ azdararir.am հարթակի միջոցով հնարավոր է անանուն կամ տվյալներ ներկայացնելու եղանակով ներկայացնել հաղորդում «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի վերաբերյալ:

Հարթակի միջոցով անանուն եղանակով հաղորդում ներկայացնելու դեպքում անանունությունը երաշխավորվում է «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: