Սննդի ոչ պատշաճ առաքման կամ առաքիչի հիվանդ լինելու համար կտուգանվի տնտեսվարողը. ՍԱՏՄ
Սննդի առաքման ծառայությունների մասին հանրությունից ստացվող բողոքներն ու ահազանգերը ավելանում և մտահոգիչ են դառնում, Sputnik Արմենիային ասաց ՍԱՏՄ-ի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը` մեկնաբանելով ոլորտի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու մասին տեսչական մարմնի որոշումը։
ՍԱՏՄ–ն օրերս հայտարարել էր, որ մարտ ամսից լայնածավալ վերահսկողություն է իրականացնելու սննդի առաքման ծառայություններ մատուցողների նկատմամբ։
Տեսուչների ուշադրության կենտրոնում հատկապես լինելու է առաքիչների` նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված լինելու և սանիտարական գրքույկ ունենալու օրենքով ամրագրված պահանջի կատարումը։
«Սննդային շղթայի բոլոր մասնակիցները 6 ամիսը մեկ կոնկրետ հիվանդությունների մասով պետք է ստուգում անցնեն բժշկական հաստատություններում։ Բայց մարդը 6 ամիսը մեկ չէ, որ հիվանդանում է, և եթե ինքը այսօր ստուգվել է, դա չի նշանակում, որ վաղը չի կարող հիվանդանալ։ Այսինքն՝ տնտեսավարողը ինքը պետք է դա իր ուշադրության կենտրոնում պահի։ Առաջին իսկ պահին, երբ տեսնում է, որ իր աշխատակիցը կարող է հիվանդ լինել` քթից է հոսում, փռշտում է, կամ ինչ–որ այլ առերևույթ խնդիր ունի, պետք է դրանով հետաքրքրվի, զբաղվի, և այդ աշխատակցին այդ պահին սննդի հետ առնչվելուց զերծ պահի»,– նշում է Հարությունյանը` հավելելով, որ այս պարտավորություններում թերանալու դեպքում տուգանվելու է տնտեսավարողը, և ոչ թե աշխատակիցը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...