Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տնտեսություն

Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է

2025 թվականի ընթացքում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել ընդհանուր 1,946,460,745 հազար դրամ։

Թե ինչպես է այս ցուցանիշը բաշխվել ըստ մարզերի և որոնք են տեղական տնտեսությունների հիմնաքար հանդիսացող ընկերությունները՝ ներկայացնում ենք ստորև։

Սյունիքի մարզում գործում են 19 խոշոր հարկատուներ, որոնք միասին պետական բյուջե են վճարել 93,300,148 դրամ։ Այս տարածաշրջանի առաջատար ձեռնարկություններն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» և «Արկաթ» ընկերությունը։

Արարատի մարզի խոշոր հարկատուների քանակը 23 է։ Նրանք միասին վճարել են 62,074,966 հազար դրամ, իսկ մարզի խոշորագույն հարկատուներն են «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Գրանդ Մաստերը» և «Արարատցեմենտը»։

Կոտայքի մարզում հաշվառված են 51 խոշոր հարկատուներ, որոնց կատարած վճարումները միասին կազմում են 57,509,203 հազար դրամ։ Այստեղ առաջատար դիրքերում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Տրանսգազ» մասնաճյուղը, «Օնիրա Քլաբը» և «Ասկե Գրուպը»։

Արմավիրի մարզի 24 խոշոր հարկատուները միասին վճարել են 35,077,617 հազար դրամ։ Մարզի գործունեության հիմնական կողմնորոշիչներն են «Հայկական ատոմային էլեկտրակայանը», «Բաղրամյանը» և «ՀԱԷԿ-ի շինարարությունը»։

Լոռու մարզում խոշոր հարկատուների քանակը 19 է, որոնք միասին վճարել են 28,866,094 հազար դրամ։ Որպես հիմնական հարկատուներ հանդես են գալիս «Թեղուտ», «Ամպեր» և «Օստ-Շին» ընկերությունները։

Շիրակի մարզն ունի 13 խոշոր հարկատու, որոնք ընդհանուր առմամբ վճարել են 14,440,608 հազար դրամ։ Այս տարածաշրջանում թոփ հարկատուների ցանկը գլխավորում են «Գյումրի գարեջուրը», «Բագարիո գոլդը» և «Մեծն Էրիկը»։

Արագածոտնի մարզում գործում են 9 խոշոր հարկատուներ, որոնք միասին վճարել են 6,110,549 հազար դրամ։ Այստեղ առանձնանում են «Ավտոշեմը», «Արմենիա վայն գործարանը» և «Սիս նատուրալը»։

Գեղարքունիքի մարզում խոշոր հարկատուների քանակը 6 է, որոնց կողմից վճարված գումարը կազմում է 4,573,953 հազար դրամ։ Մարզի առաջատարներն են «Պտղատու այգին», «Սևանի հացի գործարանը» և «Դեմի ֆարմը»։

Վայոց Ձորի մարզի 4 խոշոր հարկատուները միասին վճարել են 2,993,613 հազար դրամ։ Ցանկում ներառված են «ՌաֆԷլԳրիգ», «Էկոբիլդինգ» և «Բիո բոնուս ագրո» ընկերությունները։

Տավուշի մարզում ևս հաշվառված են 4 խոշոր հարկատուներ, որոնք միասին պետական բյուջե են վճարել 2,327,287 հազար դրամ։ Առաջատարներն են «Իջևանի գինու-կոնյակի գործարանը», «Հ և Տ Հակոբյանները» և «Տավուշ տեքստիլը»։

Երևան քաղաքում խոշոր հարկատուների քանակն ամենամեծն է՝ 827 ընկերություն, որոնք միասին վճարել են 1,640,103,121 հազար դրամ։ Մայրաքաղաքի խոշորագույն հարկատուների թվում են «Մոբայլ Սենթր Արթը», «Գրանդ Տոբակոն» և «Գազպրոմ Արմենիան»։