Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր Ավետիսյան

Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որևէ ընտրություն պարզապես տեխնիկական գործընթաց չէ, այն հանրային կամքի ձևավորման, քաղաքական պատասխանատվության բաշխման և իշխանության լեգիտիմության հաստատման մեխանիզմ է։ Երբ քաղաքացին մասնակցում է ընտրությանը, նա ոչ միայն քվե է տալիս կոնկրետ քաղաքական ուժի կամ թեկնածուի օգտին, այլև մասնակցում է պետականության կառուցման գործընթացին՝ ազդելով օրենսդիր և գործադիր իշխանությունների ձևավորման, քաղաքական օրակարգի առաջնահերթությունների սահմանման և, վերջապես, երկրի ռազմավարական ուղղության վրա։

Տարիներ շարունակ Հայաստանում տարածված էր մի մտայնություն, ըստ որի՝ ընտրությունների արդյունքները նախապես կանխորոշված են, քաղաքական էլիտան ներսում արդեն պայմանավորվածություններ ունի ձայների բաշխման շուրջ, իսկ արտաքին աշխարհաքաղաքական կենտրոնները արդեն իսկ որոշել են, թե ով պետք է ղեկավարի երկիրը։ Այդ պատկերացումները ձևավորում էին քաղաքական անկարողության և անտարբերության զգացում։ Արդյունքում բազմաթիվ մարդկանց կողմից ընտրություններն ընկալվում էին ընդամենը որպես «շղարշ» կամ քաղաքական շոուի ձևական գործընթաց, որը միայն լեգիտիմության արտաքին տեսք է հաղորդում արդեն կայացված որոշումներին։ Այս ընկալումը, անկախ նրանից՝ որքանով էր այն իրականությանը համընկնում որոշակի փուլերում, գործնականում հանգեցնում էր մեկ վտանգավոր հետևանքի՝ ընտրական մասնակցության նվազմանը և քաղաքացիների՝ քաղաքական ապատիայի խորացմանը։

Սակայն պետք է հստակ արձանագրել, որ ընտրություններին չմասնակցելն ինքնին քաղաքական դիրքորոշում է, և այն օբյեկտիվորեն աշխատում է ի շահ այն ուժերի, որոնք ունեն կազմակերպչական, վարչական կամ ֆինանսական առավելություն։ Հատկապես այսօր: Այստեղ գործում է պարզ մաթեմատիկական տրամաբանություն՝ որքան փոքր է ընդհանուր մասնակցության տոկոսը, այնքան ավելի մեծ կշիռ է ստանում վարչական ռեսուրսների միջոցով կազմակերպված ձայների փաթեթը։ Եթե ընտրություններին մասնակցում է, օրինակ՝ ընտրողների կեսը, ապա մի X թվով վարչական կամ վերահսկելի ձայները կարող են էականորեն փոխել մանդատների բաշխումը՝ ստանալով բարձր տոկոսայնություն։ Իսկ եթե մասնակցությունը բարձր է, նույն ծավալի ռեսուրսը դառնում է համեմատաբար չնչին ազդեցություն ունեցող գործոն։

Հենց այս համատեքստում է, որ ընտրական գործընթացի նկատմամբ իներտ վերաբերմունքի ձևավորումը դառնում է քաղաքական տեխնոլոգիա։ Մոտակա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ակնհայտ է, որ առանձին ուժեր շահագրգռված են հասարակության մեջ տարածել հիասթափություն և անվստահություն։ Առաջին հերթին գործող իշխանությունները կարող են շահագրգռված լինել ընտրություններին քաղաքացիների ցածր մասնակցությամբ, քանի որ պետական ապարատի, համայնքային կառույցների և այլ վարչական լծակների կիրառումը առավել արդյունավետ է դառնում այն դեպքում, երբ ընդհանուր ընտրական դաշտը պասիվ է։ Մյուս կողմից՝ որոշ քաղաքական միավորներ, որոնք հանդես են գալիս «բոլորին դեմ» կամ «բոլորին մերժելու» կարգախոսներով, նույնպես նպաստում են ընտրական իներտության խորացմանը՝ պլ յուս ձայների ակնհայտ փոշիացումը հօգուտ իշխանությունների։

Բացի այդ, կարևոր է նաև քաղաքացիական պարտքի կատարման հարցի ինստիտուցիոնալ իմաստը։ Քվեարկությունը քաղաքացու կողմից իշխանության ձևավորման գործընթացում անմիջական մասնակցություն է, որը կանխում է այն իրավիճակը, երբ որոշումների ընդունման իրավունքը փաստացի կենտրոնանում է սահմանափակ շրջանակների ձեռքում։ Եթե քաղաքացին չի մասնակցում, նա փաստացի փոխանցում է իր ազդեցության հնարավորությունը ուրիշներին՝ այն ուժերին, որոնք ունեն կազմակերպված ռեսուրսներ կամ քաղաքական շահագրգռվածություն։ Այդ փոխանցումը հաճախ տեղի է ունենում աննկատ, բայց դրա հետևանքները կարող են լինել երկարաժամկետ և խորքային։

Ի վերջո, ընտրություններին մասնակցելու հարցը վերաբերում է քաղաքական մշակույթի ձևավորմանը։ Ժողովրդավարությունը միայն ինստիտուտների առկայությունը չէ, այն պահանջում է ակտիվ քաղաքացիական ներգրավվածություն։ Եթե հասարակության լայն շերտերը դառնում են իներտ, քաղաքական դաշտը նեղանում է, գաղափարական բազմազանությունը սահմանափակվում է, և իշխանության վերարտադրությունը դառնում է ավելի փակ գործընթաց...

Այսինքն, կոնկրետ առաջիկա ընտրությունների ժամանակ մեծ նշանակություն է ունենալու բարձր մասնակցությունը և յուրաքանչյուր քվեն, ընդ որում՝ այնպիսի քվեն, որը թույլ չի տա ձայների փոշիացում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում