Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերում
Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 35-ամյակը: Ի նշանավորումն հոբելյանական տարվա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հանրապետության 4 մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում, սեպտեմբերի 17-ից նախատեսվում են մեծամասշտաբ համերգային միջոցառումներ, իսկ սեպտեմբերի 21-ին տոնակատարությունները կամփոփվեն Երևանում:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ տարբեր գերատեսչությունների և միջոցառումներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
Քննարկվել են միջոցառումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:
Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների պատշաճ անցկացումը՝ շեշտելով, որ պետականության տոնին նվիրված ծրագիրը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր բնակչի։ Հանդիպմանը քննարկվել է միասնական բրենդավորմամբ հանդես գալու, լայն իրազեկման, գերատեսչությունների ու կազմակերպիչների համատեղ ու համակարգված աշխատանքի հարցը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ներկայացրել է միջոցառումների անցկացման ժամանակացույցը, տեղավայրերը, կազմակերպական աշխատանքների ընթացը: Ըստ այդմ՝ միջոցառումների մեկնարկը կտրվի սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանից, հաջորդ համերգը նախատեսված է սեպտեմբերի 18-ին Վանաձորում, սեպտեմբերի 19-ին՝ Կապանում, իսկ սեպտեմբերի 20-ին՝ Գյումրիում։
Ամփոփիչ և գլխավոր միջոցառումը տեղի կունենա Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին Երևանում՝ Հանրապետության հրապարակում՝ շուրջ 250 արտիստների ներգրավմամբ: Բոլոր համերգները կամփոփվեն հոբելյանական հրավառությամբ:
Համերգների նախապատրաստական աշխատանքները՝ սկսած բեմի կազմակերպումից մինչև համերգային փորձեր, կսկսվեն միջոցառումներին նախորդող օրերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք ընթացիկ հարցեր։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...