Զիդանը վերադառնում է․ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել
Զինեդին Զիդանը կփոխարինի Դիդիե Դեշամին Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:
Ինչպես հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 53-ամյա մասնագետն արդեն բանավոր համաձայնության է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Սպասվում է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչը «եռագույնների» ղեկը կստանձնի անմիջապես առաջիկա աշխարհի առաջնության ավարտից հետո։ Այս նշանակմամբ Զիդանը կվերադառնա մարզչական ակտիվ գործունեության՝ հնգամյա դադարից հետո։
Հիշեցնենք, որ Դիդիե Դեշամը Ֆրանսիայի ազգային ընտրանին անընդմեջ գլխավորում է 2012 թվականի ամռանից։ 2026 թվականի Մունդիալում, որը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը, ֆրանսիացիների մրցակիցները խմբային փուլում կլինեն Սենեգալի և Նորվեգիայի հավաքականները։ Խմբի երրորդ մրցակցի անունը հայտնի կդառնա անցումային խաղերի արդյունքներով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...