«Խաղաղությունը պետք էր կնքել 1996-1997 թվականներին»․ Արմեն Սարգսյան․ «Մեդիամաքս»
«Մեդիամաքս»-ը գրում է․ Հայաստանի նախկին նախագահ եւ վարչապետ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ 1996-1997 թվականներին ինքը Հայաստանի զարգացման «բաց մոդելի» ջատագովն էր:
Fox 11 Los Angeles հեռուստաալիքին տված հարցազրույցում Արմեն Սարգսյանն ասել է.
«Այդ մոդելի էությունն էր Հայաստանը դարձնելն մի վայր, որտեղ կենտրոնացված են հայ ժողովրդի ազգային եւ տնտեսական շահերը:
Հայաստանը պետք է դառնար հայկական շահերի, կրթության, տաղանդների եւ մնացած ամեն ինչի գլոբալ կենտրոնը՝ Լյուքսեմբուրգի նման մի բան. մի վայր, որտեղ կուտակվում են հայերի կապիտալները, գործում են հարկման ճիշտ կանոններ եւ այլն։
Ես ունեի այդ տեսլականը, երիտասարդ էի, հորիզոններն անսահման էին թվում։ Ես ունեի նավթային եւ գազային ակտիվների ձեռքբերման ծրագրեր։ Ինչո՞ւ Հայաստանը, փոքր պետություն լինելով, չէր կարող ունենար նավթային հանքավայրեր։ Միացյալ Թագավորությունը նավթային հանքավայրեր չունի, բայց ունի BP-ն։ Նիդերլանդները նավթային հանքավայրեր չունեն, բայց ունեն Royal Dutch Shell-ը։ Ֆրանսիան սեփական նավթային հանքավայրեր չունի, բայց մի քանի խոշոր նավթային ընկերություն ունի։ Ըստ իմ տեսլականի՝ Հայաստանը պետք է մասնաբաժիններ ունենար այլ երկրների նավթային հանքավայրերում եւ միջազգային հանգույց դառնար։ Սակայն դրա համար՝ 1996-ին, 1997-ին, մեզ խաղաղություն էր անհրաժեշտ։
Այդ ժամանակահատվածը պատմականորեն լավագույն պահն էր խաղաղություն կնքելու համար։ Առաջին պատերազմում հայկական կողմն էր հաղթել։ Ադրբեջանը ղեկավարում էր շատ պրագմատիկ առաջնորդ Հեյդար Ալիեւը՝ ներկայիս նախագահի հայրը։ Միջազգային հետաքրքրությունը կենտրոնացած էր Կասպից ծովի եւ նավթի վրա։ Եվ Հայաստանը, խաղաղության համաձայնագիր կնքելով, կարող էր օգտվել այդ միջազգային ուշադրությունից եւ ներդրումներ ներգրավել։ Ընդ որում, մենք ունեինք լավագույն բանակցային դիրքերը, քանի որ հաղթող էինք։ Ցանկացած բանակցություններում չի կարելի պայմանավորվել թույլի դիրքերից։
Այդ պահը Հայաստանի հզորության գագաթնակետն էր։ Խաղաղությունը պետք էր կնքել հենց այն ժամանակ։ Երբ ես որպես վարչապետ այցով եկա ԱՄՆ, Զբիգնեւ Բժեզինսկին ինձ հրավիրեց ելույթ ունենալ իր կենտրոնում։ Իմ ելույթը վերնագրված էր «Հայաստանը՝ կասպյան պետություն»։ Դրանով ես հասկացնում էի. եթե որեւէ մեկը ցանկանում է տիրապետել կասպյան նավթին ու գազին՝ մենք այստեղ ենք։ Շատերը մեզ խոչընդոտ էին համարում պատերազմի պատճառով, սակայն մենք խնդրի լուծումն էինք։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...