Արման Ծառուկյանի սկանդալային գրառումը՝ RAF 06-ի զանգվածային ծեծկռտnւքից հետո
UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ-ի Տամպա քաղաքում կայացած «RAF 06» ըմբշամարտի մրցաշարի ընթացքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին։
Մարտիկն իր մասնակցությամբ բռնկված զանգվածային ծեծկռտուքը մեկնաբանել է չափազանց կարճ և կոշտ գրառմամբ.
«Fuck around and find out » («Խաղա կրակի հետ և կտեսնես հետևանքները» — խմբ.)։
Ծառուկյանի այս հրապարակումը հաջորդել է մարտի 1-ի գիշերը Ջորջիո Պուլասի դեմ անցկացրած նրա գոտեմարտին, որն ավարտվել է օկտագոնում իրական քաոսով:
Մրցամարտի ընթացքում Արմանը վստահորեն հաղթում էր 5:3 հաշվով, սակայն գոտեմարտի ավարտից անմիջապես հետո նա հարձակվել է Պուլասի վրա և պարտերում մի քանի հարված հասցրել նրան։
Դրանից հետո իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից. սկսվել է զանգվածային ծեծկռտուք երկու մարզիկների թիմերի միջև, որը հանդարտեցնելու համար պահանջվել է մրցաշարի կազմակերպիչների անմիջական միջամտությունը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի համար սա երկրորդ գոտեմարտն էր RAF մրցաշարում։ Ավելի վաղ՝ հունվարին, նա հաղթանակ էր տոնել Լենս Պալմերի նկատմամբ։ Խառը մենամարտերում (MMA) հայազգի մարտիկն ունի 23 հաղթանակ և 3 պարտություն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...