Ozon Հայաստան-ի շրջանառությունը 2025 թվականին աճել է գրեթե 1,5 անգամ
Ozon-ը հրապարակել է 2025 թվականի չաուդիտավորված ֆինանսական արդյունքները։ Ընկերությունների խումբը ծառայությունների հաշվառմամբ շրջանառությունն ավելացրել են 45%-ով՝ հասցնելով այն 19,4 տրիլիոն դրամի, իսկ հասույթը՝ տարեկան կտրվածքով 63%-ով՝ մինչև 4,65 տրիլիոն դրամ։
Մարքեթփլեյսի ակտիվ գնորդների բազան աճել է 8,6 միլիոնով՝ հասնելով 65,1 միլիոն օգտատերի։ Աճում է նաև օգտատերերի հավատարմությունը․ այժմ յուրաքանչյուր գնորդ Ozon-ում միջինում կատարում է տարեկան 38 պատվեր՝ 12-ով ավելի, քան 2024 թվականին։
Արդյունքում, Ozon-ի շրջանառությունը (GMV)՝ ծառայությունների հաշվառմամբ, 2025 թվականի արդյունքներով աճել է 45%-ով և կազմել 19,4 տրիլիոն դրամ։ Հայաստանում մարքեթփլեյսի շրջանառությունը նույնպես աճել է՝ գրեթե 1,5 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Տարվա ընթացքում ընկերությունը հաճախորդներին առաքել է 2,481 միլիարդ պատվեր՝ 1,7 անգամ ավելի, քան մեկ տարի առաջ։ Հայաստանում 2025 թվականի արդյունքներով գնորդները մարքեթփլեյսում կատարել են 40%-ով ավելի պատվերներ, քան նախորդ տարում։
2025 թվականին Ozon-ը պահեստային տարածքները ավելացրել է ավելի քան մեկ երրորդով՝ հասցնելով դրանք գրեթե 5 միլիոն քառ. մետրի։ Հայաստանում ընկերության լոգիստիկ կարողությունները ներառում են Երևանում գործող տեսակավորման կենտրոն և ֆուլֆիլմենթ կենտրոն։ Բացի այդ, ընկերությունը ակտիվորեն զարգացնում է պատվերների հանձնման կետերի ցանցը։
*Հաշվետվության ռուբլով ներկայացված ցուցանիշները փոխարկվել են դրամի՝ 2025 թվականի միջին փոխարժեքով։
Ozon-ը բազմակատեգորիա մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով: Ընկերությունը գործում է Հայաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են ավելի քան 400 միլիոն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ: 65,1 միլիոն ակտիվ գնորդներ արդեն պատվերներ են ստանում Ozon-ի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի շնորհիվ, որը նաև թույլ է տալիս ավելի քան 750 հազար ձեռնարկատերերի իրենց ապրանքները վաճառել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...