ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները
ԱՄՆ-ն թույլատրել է ռուսական նավթի և նավթամթերքի մատակարարումները, եթե դրանք նավ են բարձրացվել մինչև մարտի 12-ը։ Համապատասխան գործարքներ իրականացնելու թույլտվություն տվող լիցենզիան հրապարակվել է հինգշաբթի՝ մարտի 12-ին, երկրի ֆինանսների նախարարության կայքում։ Թույլտվությունը գործում է 30 օր՝ մինչև ապրիլի 11-ը, հայտնում է Financial Times-ը։
Գերատեսչության ղեկավար Սքոթ Բեսենտի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը նման որոշում է կայացրել էներգակիրների համաշխարհային շուկաներում կայունությունն ապահովելու և ցածր գները պահպանելու համար՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով։
X սոցիալական ցանցի իր էջում նախարարը նշել է, որ այս նեղ մասնագիտացված, կարճաժամկետ միջոցը էական ֆինանսական օգուտ չի բերի Ռուսաստանի կառավարությանը, որն իր էներգետիկ եկամուտների հիմնական մասը ստանում է արդյունահանման վայրում գանձվող հարկերից։ Նավթի գների աճը Բեսենտը անվանել է կարճաժամկետ և ժամանակավոր խափանում, որը երկարաժամկետ հեռանկարում հսկայական օգուտ կբերի ԱՄՆ-ին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...