Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Զինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ»

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի աշխատանքից ազատումը շարունակում է արձագանքներ առաջացնել հանրային և քաղաքական դաշտում։ Տեղի ունեցածին անդրադարձել է նաև «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ հայտարարելով, որ այս դեպքը իր համար «կարմիր գիծ» է։

Թաթոյանը նշել է, որ թանգարանի տնօրենը պաշտոնից ազատվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Վենսին ներկայացրել է Ադրբեջանի կողմից տարբեր տարիներին հայերի նկատմամբ իրականացված ջարդերի մասին տեղեկություններ և նրան փոխանցվել են գրքեր՝ Արցախի խնդրի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

«Մի պահ մտածեք այս մասին։ Պրոֆեսիոնալ մարդ, պրոֆեսիոնալ միջավայր, պրոֆեսիոնալ ժեստ։ Եվ՝ աշխատանքից ազատում վարչապետի անձնական ցուցումով»,– ընդգծել է նա։

Թաթոյանի խոսքով՝ իշխանությունը տեղի ունեցածը փորձել է ներկայացնել որպես «պրովոկացիա» և «արտաքին քաղաքականությանը հակասող գործողություն», սակայն նման գնահատականը չի կարող ընդունելի լինել։ Նրա համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը արտաքին քաղաքականություն իրականացնող կառույց չէ, և նրա հիմնական առաքելությունը պատմական հիշողության պահպանումն ու փոխանցումն է։

«Թանգարանի առաքելությունը հենց հիշողություն պահպանելն ու փոխանցելն է։ Հիշողությունը չի կարող լինել պրովոկացիա կամ խաղաղության խոչընդոտ»,– նշել է նա։

Թաթոյանը նաև ընդգծել է, որ այս իրավիճակում խոսքը միայն մեկ պաշտոնյայի ճակատագրի մասին չէ։ Նրա խոսքով՝ խնդիրը ավելի խորն է և վերաբերում է պետական ինստիտուտների անկախությանը, մասնագիտական միջավայրի պաշտպանությանը և երկրում իրավունքների ու ազատությունների պահպանմանը։

«Այստեղ է ինձ համար կարմիր գիծը։ Պետք է անհնար լինեն այնպիսի իրավիճակներ, երբ թանգարանի տնօրենին կարող են ազատել աշխատանքից միայն այն պատճառով, որ նա պրոֆեսիոնալ է և հայրենասեր»,– նշել է նա։

Քաղաքական գործիչը նաև անդրադարձել է Հայաստանի եվրոպական ուղղությանը՝ ընդգծելով, որ իրական եվրոպական արժեքները չեն սկսվում արտաքին քաղաքական հարթակներում, այլ ձևավորվում են երկրի ներսում՝ պետական կառույցների անկախությամբ և ազգային հիշողության նկատմամբ հարգանքով։

Թաթոյանի խոսքով՝ դեպի Եվրոպա ճանապարհը կարող է լինել արժանապատիվ և կարճ միայն այն դեպքում, երբ երկրի ղեկավարությունը գիտակցի, որ եվրոպական արժեքները սկսվում են հենց Հայաստանում՝ Երևանում, այդ թվում նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Նրա գնահատմամբ՝ պատմական հիշողությունը և ազգային արժանապատվությունը չեն կարող դառնալ քաղաքական հաշվարկների կամ արտաքին հարաբերությունների պատանդ, քանի որ դրանք պետականության հիմքերից են։