Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան
Մուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Վանաձորում Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքների 2 հողատարածք վերադարձվել է համայնքինԱմերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարԲախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Հայաստանում դեղորայքը «թանկ հաճույք»

Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է.

«Տարիներ շարունակ Հայաստանում դեղորայքի շուկայի նկատմամբ ոչ բավարար և ոչ համակարգային պետական քաղաքականության հետևանքով անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերումը բազմաթիվ ընտանիքների համար շարունակում է մնալ «թանկ հաճույք»։ Մեր երկրում, որտեղ պաշտոնական տվյալներով յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին ապրում է աղքատության պայմաններում, իսկ շատ ընտանիքներ ունեն աղքատության շեմին մոտ եկամուտներ, դեղորայքի գնումը հաճախ վերածվում է լուրջ ֆինանսական բեռի։

Արդյունքում շատերը ստիպված են լինում ավելացնել իրենց պարտքային բեռը, իսկ ոմանք՝ ընտրել առավել ցավալի տարբերակ՝ պարզապես չգնել կենսական անհրաժեշտություն դարձած դեղերը՝ վտանգելով սեփական առողջությունն ու երբեմն նույնիսկ կյանքը։ Խնդիրը հատկապես սուր է թոշակառուների, բազմազավակ ընտանիքների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար, որոնց պարագայում դեղորայքը ոչ թե ընտրություն է, այլ կենսական անհրաժեշտություն։

Այս իրավիճակը փոխելը ոլորտի մարտահրավերներից է։ Այդ համատեքստում ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրային առաջնահերթություններից մեկը բոլորի համար մատչելի դեղորայքի ապահովումն է։

Գաղտնիք չէ, որ բազմաթիվ քաղաքացիներ նույն դեղորայքը ավելի մատչելի գնով ձեռք են բերում Վրաստանից, ինչը վկայում է, որ խնդիրը պայմանավորված է ոչ թե շուկայական անխուսափելի գործընթացներով, այլ քաղաքական և կարգավորման մեխանիզմների բացակայությամբ։ Ուստի արդարացի հարց է առաջանում՝ ո՞րն է «վրացական հրաշքի» գաղտնիքը։

Վրաստանում իրականացված բարեփոխումները կառուցված են մի քանի հստակ սկզբունքների վրա։ Նախ՝ դեղորայքն ազատվել է ավելացված արժեքի հարկից, իսկ դեղերի առավելագույն վաճառքի գինը սահմանում է պետությունը։ Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականից և արդեն իսկ տվել է շոշափելի արդյունքներ՝ նպաստելով գների կայունացմանը և մրցակցության խթանմանը։ Բացի այդ, սոցիալապես անապահով և ոչ վճարունակ խմբերի համար գործում է դեղերի փոխհատուցման համակարգ, ինչը լրացուցիչ սոցիալական երաշխիք է ստեղծում։
Կարևոր է նշել, որ Վրաստանը որևէ նոր մեխանիզմ չի հայտնագործել, այլ պարզապես կիրառել է միջազգային փորձը՝ հիմնվելով ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) առաջարկությունների վրա, որոնք ընդգծում են պետության ակտիվ դերակատարությունը դեղորայքի շուկայում՝ մատչելիության ապահովման, մրցակցության խթանման և չհիմնավորված թանկացումների կանխարգելման նպատակով։
Նույն տրամաբանությունն է ընկած նաև Եվրոպական միության դեղագործական ռազմավարության հիմքում (Pharmaceutical Strategy for Europe), որի նպատակը անդամ երկրներում դեղերի մատչելիության, անվտանգության և արդյունավետության բարձրացումն է։ Այս ռազմավարությունը միաժամանակ խթանում է մրցակցությունը և ֆինանսական կայունությունը՝ պահպանելով ազգային առողջապահական համակարգերի ինքնուրույնությունը։

Այս ամենը ցույց է տալիս, որ խնդրի լուծման համար գոյություն ունեն փորձված և արդյունավետ գործիքներ։ Սակայն, ցավոք, Հայաստանը շարունակում է հետ մնալ զարգացման ընդհանուր տենդենցից։ Աշխարհի առաջատար պետությունները, որոնցում բնակչության կենսամակարդակը մեր համեմատ բազմակի բարձր է, հետևողական և նպատակային քաղաքականություն են վարում՝ իրենց քաղաքացիների համար մատչելի գներով դեղորայք ապահովելու ուղղությամբ։ Մինչդեռ Հայաստանը, որը աղքատության մակարդակով շարունակում է մնալ համաշխարհային վարկանշային ցուցակով ստորին հատվածում՝ զբաղեցնելով 110-րդ հորիզոնականը, այս կենսական հարցում չի ցուցաբերում նախաձեռնողականություն և քաղաքական կամք։

Փոխարենը պատասխանատու պաշտոնյաները՝ որպես «հմուտ» կամ «անփոխարինելի» մասնագետներ, շարունակում են ստանալ միլիոնավոր դրամների պարգևավճարներ այն պայմաններում, երբ հազարավոր ընտանիքներ կանգնած են առողջության կամ ֆինանսական գոյատևման ընտրության առաջ»։