Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով
Տնտեսություն

Ընդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ

2026 թվականի ընտրություններին ընդառաջ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնում են իրենց տնտեսական ծրագրերը։ Որքանո՞վ են ընդդիմադիր ուժերի առաջարկները իրագործելի և որքանո՞վ են դրանք հիմնված իրական տնտեսական հաշվարկների վրա.  Aysor.am-ը զրուցել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ։

Տնտեսագետը դրական է գնահատում ընդդիմության ներկայացրած տնտեսական առաջարկները։

«Ընդդիմության տարբեր առաջարկներն իրականում կարող են օգտագործվել Հայաստանի ազգային շահի համար, եթե իշխանությունը փոխվի։ Բայց քանի դեռ այս իշխանություններն են, Հայաստանը միայն վնաս է կրում։

Կան բավականին հավասարակշռված տնտեսական ծրագրեր։ Օրինակ՝ Արման Թաթոյանը և Դավիթ Անանյանը ներկայացրել են տնտեսական բավականին հաշվարկված ծրագրեր։ Մենք՝ «Հայաքվեն», նույնպես սոցիալական ծրագիր ենք ներկայացրել՝ 87 կետից բաղկացած։ Միքայել Մելքումյանի՝ երեկվա ելույթում նշված գազի և էլեկտրաէներգիայի սակագների 10 տոկոսի մասին էլ  կարող եմ ասել, որ Մելքումյանը շատ խելացի է, պետական կառավարման մեջ լավ փորձ ունի, և կարծում եմ՝ գոնե մի 2-3 կառավարություն կարող է խորհուրդներով ճիշտ ուղու վրա դնել։ Սամվել Կարապետյանի տնտեսական հինգ քայլերը ևս դրական եմ գնահատում, այնտեղ էլ աշխատանքի նախագծում և աշխատանք կատարելու հրավեր կա։ Մենք պետք է աշխատենք, երկիրը կառուցենք, ոչ թե երկիրը հանձնենք Ադրբեջանին»։

Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա, տնտեսագետի խոսքով, իշխանությունները սահմանափակվում են հայտարարություններով։

«Տեսնում ենք՝ ամբողջ երկրով մեկ շրջում են այդ «ուրախ ավտոբուսներով», հանդիպում են մարդկանց հետ, բայց իրականում ասելիք չունեն։ Հանդիպումների ժամանակ էլ նույն բաներն են ասում՝ թոշակը բարձրացրել ենք, բուժվու՞մ եք, ստացե՞լ եք նպաստներ, բայց իրական ծրագիր չկա, անելիք չունեն։ Միջին աշխատավարձի մասին որ անընդհատ թմբկահարում էին և հայտարարում, թե անընդհատ աճում է,  հունվար ամսին արդեն նվազել է։ Բոլոր մասնագետները, որոնք գնահատող ու փորձառու են, գիտեն՝ սա ինչ է նշանակում․ տարվա վերջին վիճակագրությունը հաճախ փոփոխվում է։ Սա նշանակում է, որ մենք գործ ունենք փոքրիկ,  կեղծ հայտարարություններով, կիսատ թվերով ու դրանց վրա ուրախացող իշխանության հետ։ Սա է խնդիրը․ նրանք ոչ մի ծրագիր չունեն, պարզապես  տապալվելու և  քշվելու են։ Մինչդեռ ընդդիմության ծրագրերը, ընդհանուր առմամբ, բավարար են, ունեն ֆինանսական, տնտեսագիտական հիմնավորումներ»։

Տնտեսագետը հավաստիացնում է՝ երբ իշխանությունը հեռանա, երկրում տնտեսական վիճակը կբարելավվի, կավելանան կենսաթոշակները, ընդդիմության տնտեսական խոստումները հույս են ներշնչում։